Լոնդոնում կներկայացվեն Հայաստանի կրթական բարեփոխումները
Միացյալ Թագավորության կրթության պետնախարար Նիկի Մորգանի և համալսարանների, գիտության և քաղաքների գծով նախարար Գրեգ Կլարկի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-21-ը կմասնակցի Լոնդոնում կազմակերպված Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից:
Համաժողովի ընթացքում նախատեսվում են 2015 թվականին ընդառաջ կրթության քաղաքականության դերակատարների միջև նպատակների, կառավարման համակարգերի վերաբերյալ քննարկումներ: Կրթության համաշխարհային ֆորումի աշխատանքային օրերի ընթացքում կքննարկվեն կրթական համակարգի կարիքների, ռազմավարության, կրթական համակարգերի բարեփոխումների և կրթական քաղաքականության իրականացման թեմաները:
Համաժողովին Արմեն Աշոտյանը կներկայացնի Հայաստանում Բոլոնյան գործընթացի ձեռքբերումները և բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած Բոլոնյան քարտուղարության գործունեությունը: ՀՀ ԿԳ նախարարը նաև երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների կրթության և գիտության նախարարների, ինչպես նաև միջազգային կառույցների ղեկավարների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա