Հունվարի 20-ի խորհրդաժողովին ընդամենը տեսակետների ներկայացում է լինելու. Ա. Մարտիրոսյան
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովի ընթացքում ընդամենը ներկայացվելու են տեսակետներ: Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Կարծում եմ՝ ցանկացած նմանատիպ քննարկում ընդամենը տեսակետների ներկայացում է լինելու, որի ժամանակ մասնակիցները կարող են իրենց համար տարբեր եզրակացություններ անել»,- ասաց նա:
Ինչ վերաբեում է այն հարցին, այսինքն հնարավո՞ր չէ խորհրդաժողովի ընթացքում որոնել ու գտնել այնպիսի ուղիներ, որոնք Հայաստանը դուրս կբերեն այս վիճակից, քանի որ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի խոսքով, խորհրդաժողովի հիմնական նպատակը հենց դա է, Ա. Մարտիրոսյանն ասաց. «Երկիրն ամբողջական կերպով փոխելու համար ես միայն մեկ ճանապարհ եմ տեսնում՝ ամբողջական իշխանափոխություն, արտահերթ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ, համակարգային բարեփոխումներ»:
Ա. Մարտիրոսյանը չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ովքե՞ր են կուսակցությունից մասնակցելու խորհրդաժողովին: Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ խորհրդաժողովին չմասնակցելու վերաբերյալ հարցին նույնպես չպատասխանեց. «Այդ հարցերի պատասխանն այս պահին ես չունեմ»:
Նախորդող հրապարակումներ՝
Խորհրդաժողովին Հայաստանն այս վիճակից դուրս բերելու ուղիներ են որոնվելու. Ուրիխանյան
Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀԱԿ-ը չեն մասնակցի Ծառուկյանի հրավիրված խորհրդաժողովին. մամուլ
ԲՀԿ նախագահը հունվարին անձնական նախաձեռնությամբ խորհրդաժողով կանցկացնի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները