Թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթը չի կայացել
2014 թվականի դեկտեմբերի 24-ին թափառող կենդանիների վնասազերծման ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթը հայտերի բացակայության պատճառով չի կայացել: Քաղաքապետարանի հասարակայության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նոր մրցույթը տեղի կունենա փետրվարի 3-ին:
«Փաստն այն է, որ մրցույթը չի կայացել հայտեր չլինելու պատճառով: Ու եթե առաջիկա մրցույթում ևս մասնակիցներ չլինեն և մրցույթը չկայանա, ապա թափառող կենդանիների դեմ պայքարը կդառնա խնդրահարույց, և բացառված չէ, որ գրանցվեն անցանկալի դեպքեր: Մեկ անգամ ևս հրավիրեք շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ նախապես պատրաստակամություն հայտնած ՀԿ-ներին և ներկայացրեք իրավիճակը: Գործող համապատասխան հանձնաժողովը, որում ընդգրկված են նաև Երևանի ավագանու անդամներ, պետք է ևս իր ակտիվ դիրքորոշումով աջակցի հարցի լուծմանը՝ հօգուտ մեր համաքաղաքացիների անվտանգության ապահովման», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: