Քաղաքական 20:00 19/01/2015

Ռուսական լրատվամիջոցի անդրադարձը ՀՀ-ԵՄ հարաբերություններին

 «Հայաստանը, որը հենց նոր է մտել ԵվրազԷս, անմիջապես ֆինանսական օգնություն է ստացել Եվրամիությունից»,- գրում է Ռուսական «Գազետա.ռու» կայքը: Աղբյուրը նշում է, որ գրեթե 78 միլիոն եվրո նախատեսված է սահմանների ամրացման, օրենսդրության մոտարկման և աղքատության հետ պայքարի համար: Ըստ «Գազետայի»՝ փորձագետները կարծում են, որ «երկու աթոռներին նստելը» պայմանավորված է ՌԴ տնտեսության թուլացմամբ:

Հղում տալով հայկական ԶԼՄ-ներին՝ «Գազետան» նշում է, որ հունվարի 16-ին կնքված համաձայնագրով ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 77,5 միլիոն եվրո:

Ընդհանուր գումարից, ըստ աղբյուրի, 25 միլիոն եվրոն նախատեսված է գյուղատնտեսության համար և աղքատության հաղթահարման, 10 միլիոն եվրո՝ զբաղվածության ապահովման և մասնագիտական ուսուցման ոլորտին, 21 միլիոն եվրո՝ քաղծառայության բարեփոխման և կոռուպցիայի դեմ պայքարի համար: Սահմանների կառավարման և միգրացիայի ոլորտին կհատկացվի 4 միլիոն եվրո, որը ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի շրջանակներում կլինի: Քաղաքացիական հասարակության ամրապնդման հարցում կտրամադրվի 6 միլիոն եվրո: Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման համար՝ 5 միլիոն եվրո կհատկացվի, իսկ Երևանի ջրամատակարարման սարքավորումների վերազինման համար՝ 5,5 միլիոն եվրո:

«Գազետան» նշում է, որ ֆինանսական օգնության տրամադրման մասին պայմանագիրը կնքվել է դեռ մեկ ամիս առաջ, երբ արդեն հայտնի էր դարձել ՀՀ մուտքը ԵՏՄ: Իսկ հունվարի 16-ին պարզապես հատուկ արարողությամբ տրվեց պայմանագրի մեկնարկը:

«Գազետան» գրում է, որ մինչև ԵՏՄ մտնելը Հայաստանը հնարավորինս ձգձգել է անդամակցության բանակցությունները՝ դրանով շահելով ԵՏՄ տարածքում ապրանքների ներմուծման մաքսատուրքերի 1,13 տոկոսը: Աղբյուրն ընդգծում է, որ Հայաստանն ընդհանուր սահման չունի Մաքսային Միության հետ: Ըստ «Գազետայի»՝ դա հանգեցնում է մի շարք խնդիների, ինչպիսիք են երրորդ երկրների տարածքով Միության ապրանքների տեղափոխումը: Նմանատիպ խնդիրներն, ըստ աղբյուրի, թույլ չեն տա, որպեսզի Հայաստանը դառնա ԵՏՄ լիարժեք գործընկեր:

«Գազետան» նշում է, որ ԵՏՄ անդամ դառնալով, Հայաստանը մտադիր է գազի գնի իջեցման պահանջ ներկայացնել, իսկ դա նշանակում է, որ Երևանին խոստացված արտոնությունների մեծ մասն ընկնում է ՌԴ վրա: Այս ֆոնի վրա, «Գազետան» ընդգծում է, որ ԵՄ ֆինանսական օժանդակությունը խիստ համեստ է:

Անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության քաղաքական ասպեկտներին, աղբյուրը նշում է, որ այն ևս հարթ չի ընթացել: Պատճառն, ըստ «Գազետայի», ՀՀ մասնակցությունն է ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին: «Գազետան» նշում է նաև, որ ՀՀ քաղաքացիները ևս դեմ են եղել ԵՏՄ անդամակցությանը, իսկ երկրի ընդդիմադիր ուժերը հանրահավաքներ են անցկացրել՝ «Ոչ ռուսական կայսրությանը» կոչերով:

ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պատճառներից կարևորագույնն, ըստ աղբյուրի, ՀՀ անվտանգության քաղաքականությունն է, որում ՀՀ-ն համագործակցում է ՌԴ հետ:

«Գազետան» գրում է, որ ՀՀ նախագահը գերադասում է «և…և…» քաղաքականություն վարել: «Մենք չենք ուզում ընտրություն կատարել ընկերների միջև, այլ ցանկանում ենք հնարավորինս շատ ընկերներ ունենալ»,- հայտարարել է ՀՀ նախագահը 2014 թվականի ապրիլի 25-ին ԵՄ գագաթնաժողովին: Նշենք, որ սա միանգամայն համապատասխանում է ՀՀ վարած բազմավեկտոր արտաքին քաղաքականությանը:

Ըստ «Գազետայի» տվյալների՝ ԵՄ պաշտոնյաները կարծում են, որ ԵՏՄ-ն երկար կյանք չունի, հետևաբար, ակտուալ է մնում ԵՄ արևելյան հարևաններին դեպի ԵՄ նորմեր ներգրավելու հարցը: Միևնույն ժամանակ, «Գազետան» նշում է, որ Հայաստանն այժմ առավել քան հետաքրքրված է ԵՄ հետ հարաբերությունների պահօանմամբ ու խորացմամբ, ինչի պատճառը ՌԴ տնտեսական ծանր վիճակն է:

Ընդ որում, «Գազետան» հայտնում է այն մասին, որ Ղազախստանը ևս ԵՄ հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել և ինքնուրույն քաղաքականություն է վարում: Աղբյուրը նշում է, որ Աստանան հույս ունի ԵՄ հետ սերտ համագործակցության միջոցով դառնալ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am
15:39
Մհեր Սահակյանի մանդատը տրամադրվել է Արմինե Խերանյանին
ԿԸՀ որոշմամբ ԿԸՀ-ն ԱԺ պատգամավորի մանդատ է տրամադրել։ Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ԿԸՀ-ն հունվարի 14-ին ստացել է...
Աղբյուր` Panorama.am
15:33
Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 20-ի արտահերթ նիստում 2025 թվականի մարտի 30-ը նշանակել է որպես Արմավիրի մարզի Փարաքար համայնքի...
Աղբյուր` Panorama.am
15:22
Արմինե Օհանյան. Ընտանիքը սկսել է նմանվել «Չախ չախ թագավորին»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Ինչքան մարդը կիրթ է ու դաստիարակված, այնքան համեստ է ու զուսպ։ Կիրթ մարդն,...
Աղբյուր` Panorama.am
15:15
37 ոստիկան ազատվել է աշխատանքից
2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարի և ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 43 ծառայողի նկատմամբ կիրառվել...
Աղբյուր` Panorama.am
15:12
Վաղը, նույնիսկ այս գիշեր այդ մարդը կարող է անհասկանալի վախի ազդեցության տակ ձեզ էլ մի SMS ուղարկի. Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ականներին
«Նախկին պաշտոնակատարին ընտրեցիք նույն դրական ներկայացմամբ, որի գործունեության  վերաբերյալ ոչ մի թթու խոսք ոչ մի անգամ չեք հնչեցրել,...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ամենաբարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյանը՝ երկրորդ և երրորդ նախագահների աջակիցների միջև լարվածության մասին
«Ճիշտ չեմ համարում ներընդդիմադիր դաշտում բարձրացնել ինչ-որ թեմաներ, որոնք մեծ հաշվով այսօր բան չեն տալու ոչ մեկին»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
14:55
Լևոն Քոչարյան. Արցախի կորուստը, ռազմաքաղաքական ղեկավարության գերությունը նաև հարվածում է ՌԴ հեղինակությանը
«Մեր միակ գործիքը որպես պետություն, իշխանությունները և բոլորս բոլոր հնարավոր տեղերում պետք է բարձրաձայենք այն խայտառակության մասին, որը...
Աղբյուր` Panorama.am
14:54
ՔԿ. Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ...
Աղբյուր` Panorama.am
14:24
Անցած տարի մահացած ձեռնարկատեր Գուսովի ընտանիքը «Ջերմուկ-Գրուպ»-ից պահանջում է 1. 5 մրդ ռուբլի փոխհատուցում
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքը հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
14:01
Շատ կուզենայի, որ ԼՂ մեր գործընկերները լսեին մեզ ու գնային Սոֆիա բանակցելու, ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիրներին. ՔՊ-ական
«Մեր խմբակցությունից եղել է արձագանք Բաքվի դատավարությանը Ռուստամ Բաքոյանի կողմից»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ստեղծվում է բողոքներ ներկայացնելու միասնական հարթակ. ի՞նչ կշահի սպառողը
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվում են արմատական փոփոխություններ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կդառնա նաև...
Աղբյուր` Panorama.am
13:19
Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է երկրի պատրաստակամությունը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո վերականգնելու...
Աղբյուր` Panorama.am
13:01
Կիրանցի կամուրջը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. Ղալումյան
«Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքին է, գնացեք, պահեք»
Աղբյուր` Panorama.am
12:56
Անձը կարող է միջազգային ստանդարտներին համապատասխան արտահայտել մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել. Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի հայհոյանքների մասին
«Դուք գիտեք, որ ես խոսքի ազատության կողմնակից եմ և եթե որևիցե մեկի մոտ հարցեր է առաջացել, թե ինչու այս կամ այն անձի հայտարարությունները...
Աղբյուր` Panorama.am
12:32
Այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. Վարուժան Գեղամյան
«19-րդ դարում, օրինակ, օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելված էր «Հայաստան» բառի արտասանումը։Սուլթանը հոգին փառավորվում է այս ամենի նորօրյա դրսևորումները տեսնելով»
Աղբյուր` Panorama.am
12:30
Թուրքական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում երեկ Թուրքիային հանձնած հանցագործների մասին
Թուրքական ԶԼՄ-ները շարունակում են նոր մանրամասներ հայտնել երեկ Թուրքիայի իրավապահ մարմիններին արտահանձնած հանցավոր խմբավորման անդամների մասին։...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում «Առողջապահություն». Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյան
«Սկզբում որոշել էի ելույթ գրել, որ կարդամ 20 րոպեի ընթացքում, հետո մտածեցի, որ ձանձրալի կլինի դասախոսության ոգով ելույթը, և որոշեցի մի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ալեքսանդր Սիրունյանը չպատասխանեց՝ զղջո՞ւմ է ֆեյսբուքում հնչեցրած իր hայhnյանքների համար
«Այս պահին մեկնաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք, հետո զրուցենք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲԴԽ անդամի թեկնածու...
Աղբյուր` Panorama.am
12:09
Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում
Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
12:05
Bitcoin-ի արժեքը գերազանցել է պատմական առավելագույն մակարդակը
Bitcoin-ի գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ հասնելով $109,1 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:47
Դուք մնացել եք հայդուկ. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Դրակուլան ձեր համեմատ խարիզմատիկ կերպար էր»
Աղբյուր` Panorama.am
11:40
Ջրային պարեկներն 241 կգ սիգ են հայտնաբերել
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}