Փոքրիկ Սերյոժայի կյանքը փրկել չի հաջողվել
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր:
ԱՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր` ժամը 17:02-ին, երեխայի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չի հաջողվել, զարգացել է սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ է տեղի ունեցել, որը հանգեցրել է մահվան:
ՀՀ առողջապահության նախարարությունը խորը ցավակցություն է հայտնում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան