Ադրբեջանում թալիշներն իշխանամետ հեռուստաալիքի եթերում իրենց ուղղված վիրավորանքներից հետո բողոքի ալիք են բարձրացրել
Ադրբեջանի իշխանամետ ANS հեռուստաալիքի հաղորդավար Խալիդա Ահմեդովան թալիշներով բնակեցված երկրորդ քաղաք Աստարայի երիտասարդ բնակչին վիրավորել է այն բանի համար, որ վերջինս իր հարցին պատասխանել է թալիշերենով: Նա թալիշ երիտասարդին եթերում ասել է, թե կարձագանքի միայն այն դեպքում, երբ երիտասարդը «մաքրի բերանն այդ լեզվից»: Այս մասին հայտնում է ադրբեջանական Moderator.az լրատվակայքը:
Ինչպես նշված է նյութում, ուղիղ եթերում ANS-ի հաղորդավարի այդ խոսքը, որով նա ոտնահարել է թե´ հեռուստաեթերի մշակույթի նորմերը, թե´ էթնիկ թալիշներին, բողոքի ալիք է բարձրացրել սոցցանցերում` թալիշ օգտատերերի շարքերում:
Կայքը նկատում է, որ մեկ այլ հաղորդման ընթացքում ևս Խալիդա Ահմեդովան վիրավորական խոսքեր է հղել թալիշներին` նրանց բարձրացրած բողոքի առնչությամբ ասելով, թե «շունը հաչում է, քարավանը գնում է»:
Կայքը գրում է, որ ադրբեջանաբնակ թալիշներին զայրացրել է հատկապես այն հանգամանքը, որ նման վիրավորանքներ հնչել են մոտ կեսդարյա հաղորդավարական փորձ ունեցող մի կնոջ կողմից, ում ամուսինը ազգությամբ թալիշ Դավուդ Ահմեդովն է: Նրանք Ահմեդովից պահանջել են հրապարակավ կարգի հրավիրել «թաշիշների հողի հարս իր անդաստիարակ կնոջը» և հայտարարել, որ «թալիշներին վիրավորող կնոջից, եթե անգամ նա յոթանասունն անց է, պետք է ամուսնալուծվել»:
Moderator.az-ին հղած բողոք-նամակում ազգությամբ թալիշ Օրխան Բահադըրսոյը, հանդես գալով բոլոր ադրբեջանաբնակ թալիշների անունից, հայտարարել է, որ Խալիդա Ահմեդովան պետք է հրապարակավ ներողություն խնդրի թալիշ ժողովրդից, և խոստովանի, որ «ստորություն է արել, անդաստիարակ, անքաղաքավարի և լկտի վարք է ցուցադրել»:
«Հակառակ դեպքում, Խալիդա Ահմեդովայի դեմ ավելի մեծ բողոքի ալիք կբարձրանա», -հավաստիացրել է նամակի հեղինակը:
Հիշեցնենք, որ թալիշները տարածաշրջանի իրանալեզու ցեղերից են, որոնք դավանում են իսլամի շիա ուղղությունը: Ադրբեջանի ղեկավարությունը երկրում ապրող էթնիկական խմբերի նկատմամբ վարում է ձուլման քաղաքականություն` կեղծելով նրանց իրական թվաքանակը մարդահամարի տվյալներում: Եթե 1993թ. թալիշները կազմում էին Ադրբեջանի բնակչության 3.3 տոկոսը, ապա 1999թ.` արդեն մինչև 1 տոկոս: Թալիշները 1993-ին Ադրբեջանի 7 շրջաններում հռչակում են Թալիշ-Մուղանյան Ինքնավար Հանրապետությունը, սակայն Ադրբեջանը չի ճանաչում նրանց ինքնավարությունը: Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս շարունակում են ոտնահարել թալիշ բնակչության իրավունքները, հետապնդում են թալիշ մտավորականներին` իրենց ազգային ինքնությունը բարձրաձայնելու համար:
Հարկ է հավելել նաև «Թալիշական ձայն»` Ադրբեջանում լույս տեսնող թերթի գլխավոր խմբագիր, ազգությամբ թալիշ Հիլալ Մամեդովի աղմկահարույց գործի ու դատավարության մասին, որին միջազգային հեղինակավոր կազմակերպությունները ճանաչել են քաղբանտարկյալ ու «խղճի բանտարկյալ»:
Նյութեր թեմայի շուրջ`
Ադրբեջանի թալիշների խնդիրները քննարկելու նպատակով Հումմաթովը հրավիրվել է Եվրախորհուրդ
Ալլաքրամ Հումաթթով. Աստված չանի, որ պատերազմ լինի և հայերն ու թալիշները լինեն խրամատի տարբեր կողմերում (Տեսանյութ)
Իրանական կայք. Ադրբեջանում ապրող հազարավոր թալիշներ բռնությունների են ենթարկվում իշխանությունների կողմից
ԹԱԼԻՇՆԵՐ. ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՆՑԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ
Ադրբեջանի մի խումբ թալիշներ գանգատվել են Եվրոպայի Խորհրդին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան