Բոկո Հարամ-ն առևանգել է 80 մարդու
Նիգերիայում գործող Բոկո Հարամ ահաբեկչական խմբավորման գրոհայինները 80 մարդ են առևանգել հարևան Կամերունում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Իշխանությունների տեղեկություններով, առևանգվածների թվում շուրջ 30 մեծահասակ է և մոտ 50՝ 10-15 տարեկան պատանի ու աղջիկ: Հարձակման ժամանակ ծայրահեղականները սպանել են 3 հոգու:
Ավելի վաղ Չադի նախագահը հայտարարել էր, որ Կենտրոնական Աֆրիկայի երկրները պետք է լայն կոալիցիա ստեղծեն Բոկո Հարամ-ի դեմ պայքարելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան