Հայ դպրոցականները տվել են օլիմպիական տարվա մեկնարկը` 10 մեդալ
Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում հունվարի 11-17-ը տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են աննախադեպ արդյունք: Հայաստանը ներկայացնող 12 դպրոցակնները նվաճել են 10 մեդալ` այդ թվում 1 ոսկի, 7 արծաթ և 2 բրոնզ:
ԿԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ալմաթիում տեղի ունեցած 11-րդ օլիմպիադան էր, որին մասնակցել են 15 երկրների 59 թիմեր` շուրջ 400 մասնակիցներով:
Ոսկե մեդալի է արժանացել Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպորցի 11-րդ դասարանի աշակերտ Էդգար Վարդանյանը (ֆիզիկա), արծաթե մեդալ են ստացել նույն դպրոցի աշակերտներ Գրիգոր Քերոբյանը (մաթեմատիկա), Հակոբ Թամազյանը (մաթեմատիկա), Նարեկ Խանդանյանը (մաթեմատիկա), Աշոտ Մովսիսյանը (ֆիզիկա), Արա Մամբրեյանը (ֆիզիկա), Մուշեղ Շահինյանը (ինֆորմատիկա) և Քվանտ վարժարանի աշակերտ Ալբերտ Գևորգյանը (մաթեմատիկա): Բրոնզե մեդալի են արժանացել Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի աշակերտներ Հրանտ Թոփչյանը (ֆիզիկա) և Կարեն Մկրտումյանը (ինֆորմատիկա):
Օլիմպիական մրցաշարում Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի թիմըհայ գրավել է երրորդ տեղը և ստացել երկրորդ կարգի մրցանակ:
Հայկական թիմը ղեկավարում էր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ, խմբակի ղեկավար Բիլոր Կուրղինյանը:
Միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում Հայաստանի նախկինում ցուցաբերած լավագույն արդյունքն եղել է 2013 թվականին, երբ մեր դպրոցականները գրավել են 8-րդ տեղը` 6 մեդալով (3 արծաթ, 3 բրոնզ):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա