Ճապոնիայի դեսպանությունը ֆինանսավորում կտրամադրի Արարատի մարզի դպրոցներին
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը կտրամադրի ֆինանսավորում Արարատի մարզի դպրոցները սարքավորումներով ապահովելու համար: Այս մասին տեղեկացնում է դեսպանատան մամուլի ծառայությունը:
2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանում պաշտոնապես բացվել է Ճապոնիայի դեսպանությունը (նստավայրը՝ ք. Երևան, Ցիտադել Բիզնես Կենտրոն, Տերյան փողոց 105/1, տարածք 9, 5-րդ հարկ, (գրասենյակ # 501)), որն առայժմ ղեկավարում է դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Կենիչիրո Սասամեն:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը հունվարի 21-ին կնքելու է Արարատի մարզի դպրոցներին սարքավորումներ տրամադրելու վերաբերյալ գրանտային պայմանագիր «Զարգացում և բարեկեցություն» ՀԿ-ի հետ: Այդ առիթով հունվարի 21-ին Երևան է ժամանելու Ճապոնիայի ԱԳՆ փոխնախարար պարոն Մինորու Կիուչին, ով ներկա կլինի Պայմանագրի ստորագրման արարողությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա