Աշխարհի բնակչության 1 տոկոսի ունեցվածքը կարող է գերազանցել մնացած 99 տոկոսի ունեցվածքին
Աշխարհի բնակչության 1 տոկոսը կազմող ամենաապահովված մարդկանց ընդհանուր ունեցվածքը 2016-ին պատմության մեջ առաջին անգամ կարող է ավելին լինել քան մնացած 99 տոկոսի հավաքական ունեցվածքը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով The Independent-ին: Հետազոտությունը կատարել է Oxfam բարեգործական կազակերպությունը: Զեկույցը հրապարակվել է այսօր՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի նախօրեին:
Ներկայումս 1 տոկոս ամենահարուստ մարդկանց է պատկանում աշխարհի բարեկեցության 48 տոկոսը, իսկ հաջորդ տարի այս ցուցանիշը կարող է առաջին անգամ գերազանցել 50 տոկոսը: Oxfam-ում նշում են, որ աճող անհավասարությունը զսպում է պայքարը գլոբալ աղքատության դեմ, ընդ որում դա տեղի է ունենում այն փուլում, երբ ավելի քան 1 միլիարդ մարդ ապրում է օրական 1,25 դոլարով:
Փորձագետները նաև ընդգծում են, որ համաշխարհային ունեցվածքը գնալով ավելի շատ է կենտրոնանում «փոքրիկ հարուստ վերնախավի ձեռքում»: Աշխարհի ամենահարուստ մարդկանց 1 տոկոսի մեջ են ամերիկացի ներդրող Ուորրեն Բաֆֆեթը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը և հնդիկ գործարար Դիլիպ Շանգվին:
Oxfam-ը ծրագրում է Դավոսի համաժողովի մասնակիցներին կոչ անել նոր միջոցառումներ ձեռնարկել գլոբալ անհավասարության խնդիրը լուծելու համար, օրինակ՝ սահմանել աշխատավարձ, որը ցածր չի լինի նվազագույն սպառողական զամբյուղից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները