Նաիրիտցիները շարունակելու են բողոքի ակցիաները
Նաիրիտցիներն այսօր հավաքվել էին նախագահական նստավայրի մոտ՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելու իրենց միակ պահանջը՝ մարել աշխատավարձի պարտքը: Նաիրիտցիներն իրենց պահանջը ներկայացրել են ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետին: Panorama.am-ի հետ զրույցում «Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասաց, որ նա խոստացել է իրենց պահանջը ներկայացնել իր ղեկավարությանը:
Ա. Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ իրենք վաղը որևէ բողոքի ակցիա չեն իրականացնելու. վաղը կայանալու է 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունը: Իսկ ահա հունվարի 22-ից, նրա խոսքով, կշարունակեն իրենց ակցիաներն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարել իրենց պահանջը:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները մեկ տարուց ավելի կուտակված աշխատավարձի պարտք ունեն:
Ա. Հարությունյանը նաև հայտնեց, որ գործարանի 2200 աշխատող արդեն ծանուցագիր է ստացել փետրվարի 6-ից աշխատանքից ազատված լինելու մասին:
Նախորդող հրապարակումներ՝
Նաիրիտցիներին կառավարության պատասխանը բացարձակապես չի բավարարել
Նաիրտցիների առաջիկա քայլերը կախված են լինելու նամակի պատասխանից
«Ոչ մի նոր բան». Նաիրիտցիները կրկին հանդիպեցին վարչապետին
«Մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին». Վարչապետ
Նաիրիտցիները վարչապետին նոր տեղեկատվություն են հայտնել
«Նաիրիտ»-ը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողի հետ
Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին
Նաիրիտցիներն այսօր էլ կփորձեն հանդիպել վարչապետին
Նաիրիտցիներն այլևս խոսքին չեն վստահում
Նաիրիտցիները կհավաքվեն՝ որոշելու անելիքները
Վարչապետը՝ «Նաիրիտի» ու նաիրտցիների խնդրի մասին
Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են