Ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ`Անկարայում Դինքի հիշատակին նվիրված երթը ցրելու համար
Պոլսահայ անվանի լրագրող, հրապարակախոս, «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության դեմ բողոքելու և հանցագործության բացահայտումը պահանջելու նպատակով Անկարայում երեկ երեկոյան երթ էր սկսվել: Թուրքական «siyasihaber.org » լրատվակինց տեղեկանում ենք, որ ոստիկանները հարձակվել են երթի մասնակիցների վրա:
Աղբյուրի համաձայն` հարյուրավոր մարդիկ երթի էին դուրս եկել`Անկարայի Սաքարիա հրապարակից շարժվելով դեպի արդարադատության նախարարություն: Սակայն ոստիկանական ուժերը խոչընդոտել են երթը. մասնակիցների դեմ օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Մահակավոր ոստիկանները հետապնդել են փախուստի դիմած ցուցարարներին: Նշվում է, որ իրավապահները բերման են ենթարկել 8 քաղաքացու, այդ թվում և մեկ անչափահասի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում