Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորին սպառնում են` երկրի «ազգային հերոսների» կեղծ լինելը բացահայտելու համար
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան հայտարարել է, որ ԽՍՀՄ ժամանակներից Ադրբեջանի պաշտոնական պատմության էջերում հայտնված «ազգային հերոսներ» Բաբեքը և Շահ Իսմայիլ Սաֆեվին իրականում գաղափարական պատմության կեղծարարության հերթական դրսևորում են: Նրա խոսքերով` 9-11-րդ դարերին պատկանող հիշյալ պատմական անձինք իրանական պատմության մի մասն են և որևէ կապ չունեն ներկայիս Ադրբեջանի հետ: Այս մասին թուրքական Timeturk.com լրատվակայքին հայտնել է «Նոր Թուրքիա» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Օրհան Ջաֆարլըն:
Ինչպես նշված է նյութում, կայքի թղթակցի հետ զրույցում Ջաֆարլըն շեշտել է, որ Ֆազիլ Մուստաֆայի սույն տեսակետը կիսում են մի շարք ադրբեջանցի գիտնականներ, գրողներ ու լրագրողներ:
Ըստ հոդվածի` Մուստաֆայի արտահայտած մտքերին դեմ շրջանակները սպառնում են ընդարձակ քննարկումներ կազմակերպել Ադրբեջանում և «լինչի դատաստանի» ենթարկել նրան:
Հիշեցնենք, որ օրերս Մուստաֆան հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ: Նա ֆեյսբուքյան իր էջում, ինչպես նաև տեղի հեռուստաընկերություններից մեկի եթերում բացեիբաց հայտարարել էր, որ պատմության մեջ Ադրբեջան անունով պետություն չի եղել:
«Ես ընդամենը մեկ փաստ գիտեմ, որ Ադրբեջան անունով պետություն առաջին անգամ ստեղծվել է միայն 1918 թվականին: Այսօրվա Ադրբեջանն էլ այդ պետության ժառանգորդն է»,-հավաստիացրել էր նա:
Նյութեր թեմայի շուրջ`
Պատմության մեջ Ադրբեջան անունով պետություն չի եղել. ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանը ռազմական հարուստ պատմություն չունի, և իրեն է վերագրում Թուրքիայի պատմական հերոսական դրվագները. ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանի պատմության դասագրքերում հայերից բացի նոր թշնամի է հայտնվել` վրացիները
Ինչպես է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Ռուբեն Գալիչյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան