Տարածաշրջան 20:18 20/01/2015

…Իսկ ադրբեջանցիները հայերին նետում էին պատուհաններից. ԽՍՀՄ պաշտպանության նախարար

«Մենք չենք սպանել ոչ ոքի: Ինձ երբևէ չեն զեկուցել այն մասին, թե իբր մեր զինվորներն ինչ-որ մեկին կրակել են: Ես տեղյակ չեմ տանկի տակ մնացած շտապօգնության մեքենայի մասին: Բաքվում առհասարակ տանկեր չեն եղել, միայն հետևակի մարտական մեքենաներ կային»: Այս մասին այսօր գրել է ադրբեջանական «Հաաքին.ազ» լրատվական պորտալը` հայտնելով, որ «ЛидерTV»-ի հետ հարցազրույցում ասել է ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի Յազովը, ով ղեկավարում էր 1990-ի հունվարի 20-ին Բաքու խորհրդային զորքեր մտցնելու գործողությունը:

«Գորբաչովը հրավիրեց Կրյուչկովին, ինձ և Բակատինին և ասաց, որ Բաքվում դրությունը խիստ լարված է, որ հեռախոսով խոսել է Բաքու գործուղված Գիրենկոյի և Պրիմակովի հետ, ովքեր գտնում են, որ Բաքվում պետք է անհապաղ արտակարգ դրություն հայտարարել, քանի որ «ադրբեջանցիները հայերին դուրս են նետում պատուհաններից, և այս ամենից արդեն արյան հոտ է գալիս»: Այդ ժամանակ Կրյուչկովը խորամանկություն է արել և իր փոխարեն ուղարկել է Բոբկովի տեղակալին: Ես նույնպես անձամբ գնացի, և արդյունքում պարզվեց , որ պատվիրակության ամենատարիքովն էի»,- պատմում է ԽՍՀՄ պաշտպանության նախարարը:

Յազովի խոսքերով՝ նա արտակարգ դրության մասին հայտարարել է ժամը 15:00-ին: Մեկնելով Չկալովի զինվորական օդանավակայանից Մոսկվա` նա արդեն իսկ կարգադրել էր, թե որ դեսանտային զորքերին որ տարածքներ է անհրաժեշտ ուղարկել: «Մենք քաղաք զորքեր մտցնելու մասին հայտարարեցինք ռադիոյով, բայց հեռուստատեսութամբ չկարողացանք , քանի որ այն պայթեցրել էին: Ես չգիտեմ՝ ով էր դա արել: Ռադիոյով մենք հայտարարեցինք, որ խնդրում ենք մարդկանց փողոց դուրս չգալ, քանի որ քաղաքում զորքեր պետք է մտցնել»,- պատմում է Յազովը:

Բացի այդ, ինչպես նշում է «Հագըն.ազ»-ը, հայտնի դարձավ, որ Ադրբեջանի՝ ներկայումս Մոսկվայում բնակվող երկրի Կոմունիստական կուսակցության վերջին Առաջին քարտուղար Աբդուրահման Վեզիրովի նկատմամբ «հունվարի 20-ի դեպքերի» շրջանակներում իրականացվող հետաքննության կողմից քննչական գործողություններ իրականացնելու մասին գլխավոր դատախազության տարածած հայտարարությունից անմիջապես հետո 87-ամյա Վեզիրովի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Ինչպես նշվում է նյութում, տեղեկությունների համաձայան՝ շտապօգնություն է կանչվել:

Պորտալը նշում է, որ «հունվարի 20-ի դեպքերից» հետո Վեզիրովը փախել է Մոսկվա, որտեղ և մինչ օրս թաքնվում է: Նշվում է նաև, որ հենց հունվարյան դեպքերից և Ադրբեջանից փախուստից անմիջապես հետո երկրի նախկին նախագահ Այազ Մութալիբովը ղեկավարեց հանրապետությունը և իշխանության գլուխ մնաց մինչ 1992-ի մարտի 5-ը:

Ինչպես նշում է «Հագըն.ազ» պորտալը, հունվարի 19-ին Ադրբեջանի նախկին նախագահ Այզա Մութալիբովը ծաղիկներ է դրել Բաքվի «Շահիդների ծառուղում»: Պորտալը հիշեցնում է, որ 20 տարվա ընթացքում Մութալիբովն Ադրբեջանի իշխանությունների կողմից մեղադրվել է «խորհրդային զորքերի ներխուժումը» կազմակերպելու համար: Նա արտաքսվել է երկրից 1993-ին և իրավունք է ստացել վերադառնալ Բաքու միայն 2012-ին: Նախկինում Մութալիբովի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 1990 թվականի հունվարի դեպքերի հետ կապված, ինչպես նաև պետական հեղաշրջում կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ հենց Մութալիբովի ղեկավարման տարիներին էին կազմակերպվել հայերի էթնիկ բնաջնջումները, բռնությունները և սպանութունները: 2012-ին Մութալիբովը հարցազրույց է տվել թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությանը, որում հունվարի 20-ի դեպքերի համար մեղադրել է նախկին ԽՍՀՄ ղեկավարությանը և Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցությանը՝ բնութագրելով կատարվածը` որպես հանցագործություն մարդկության դեմ , սակայն շեշտը դրել է հենց հունվարի 20-ի դեպքերի վրա, երբ խորհրդային զորքերը մտել են Բաքու կարգը վերականգնելու, երբ արդեն մեկ շաբաթ էր, ինչ քաղաքում շարունակվում էին հայերի նկատմամբ ջարդերը, որի հետևանքով էլ հարյուրավոր մարդիկ սպանվեցին, հազարավոր մարդիկ արտաքսվեցին իրենց տներից:

Նշենք, որ 1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում, որտեղ մնացել էին 35 000-ից քիչ հայեր, սկսվել են ջարդեր հայ բնակչության նկատմամբ: Նախապես կազմվել էին բնակարանների ցուցակները, որտեղ բնակվում էին հայերը. ջարդարարները քայլում էին այդ ցուցակներն իրենց ձեռքերում: Մի շարք վայրերում նրանց օգնություն է ցուցաբերել Ադրբեջանի ՆԳՆ-ն: Սպանվել են հարյուրավոր մարդիկ: Միաժամանակ, ինչպես գրել է գեներալ Լեբեդը, ադրբեջանցի ազգայնականները սպանել են ոչ միայն հայերի, այլ նաև լեզգիների, օսերի և վրացիներերի: Բացի այդ, բռնության ալիք է բարձրացել նաև քաղաքի ռուս բնակչության դեմ: Խորհրդային հատուկ նշանակության զորքերը նույնիսկ հայտնաբերել են հայերի և ռուսների դիերով լցված ջրհոր:

Հարկ է շեշտել, որ հենց 1990-ի հունվարի գիշերը` մեկ շաբաթ տևած ջարդերից հետո, Բաքու են մտցվել խորհրդային զորքեր: Ադրբեջանցի գրոհայինները կրակել են նրանց ուղղությամբ, ինչի պատճառով էլ սպանվել են 28 և վիրավորվել ավելի քան 100 խորհրդային զինվորներ: Հայերի ինքնապաշտպանական գործողությունների ընթացքում սպանված ադրբեջանցի ջարդարարներին, ինչպես նաև զորքեր մտցնելու ընթացքում սպանված գրոհայիններին Ադրբեջանի կառավարությունը կոչել է «շեհիդներ»: Ադրբեջանի պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ «հունվարի 20-ի դեպքերի» ընթացքում զոհվել են 131 քաղաքացիներ:

Նյութեր թեմայի շուրջ՝
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորին սպառնում են` երկրի «ազգային հերոսների» կեղծ լինելը բացահայտելու համար
«Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմը՝ հզոր գործիք հայ դիվանագետների համար



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Քվորում չկա. Երևանի ավագանու արտահերթ նիստը հետաձգվեց կես ժամով
Երևանի ավագանու արտահերթ նիստ չգումարվեց քվորում չլինելու պատճառով։ «Ներկա են 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հայտարարում եմ 30...
Աղբյուր` Panorama.am
10:16
Հաճախ տրվող հարցեր հայտարարագրման վերաբերյալ. Պատասխանում են ՊԵԿ-ից
Ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։  ՊԵԿ տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
10:15
Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
Թուրքիայի Բոլու քաղաքի լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 6-ի, 31-ը վիրավորվել են։ Դեպքի մասին հայտնում է ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը թող գա ու ժողովրդի դեմ պատասխան տա ստվերի ու թալանի համար. Մեսրոպ Մանուկյան
«Երբ իրենք ներդրեցին միասնական տոմսային համակարգը, բերեցին «Թել-Սել» խայտառակությունը, փաստ է՝ «Երևանի ավտոբուս»...
Աղբյուր` Panorama.am
09:46
Մինչ ավագանու արտահերթ նիստը, Մեսրոպ Մանուկյանն ի ցույց է դնում խայտառակ ստվերի չափերը և հովանավորչությունը. ՈւՂԻՂ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն այսօր ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու տրանսպորտի թանկացման հարցը։...
Աղբյուր` Panorama.am
09:36
Լենա Նանուշյանն արձագանքել է որդու՝ չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.  «Այսօր շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 21-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 21-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». ՔՊ-ն գռեհիկ բառապաշարով հայտնի Ալեքսանդր Սիրունյանին ընտրելու է ԲԴԽ Խորհրդի անդամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր գռեհիկ, վիրավորական և 18+...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Հրապարակ». Տավուշում այժմ էլ վճռական են տրամադրված, պատրաստվում են փողոց դուրս գալ և պայքարել, սակայն առաջնորդի խնդիր կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում: Սահմանազատման անվան տակ այս անգամ պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Լուսինե Բադալյանը չի պատկերացնում Արսեն Թորոսյանի նախագահությամբ աշխատանքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում ներքին խմորումները չեն դադարում, խմբակցության ղեկավար կազմին չի հաջողվել համոզել...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Փաստ». «Հանրապետություն» կուսակցությունը տեղավորվում է «Նիկոլից ավելի Նիկոլ» տրամաբանության «ծիրում»
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի (մետրո, ավտոբուս, տրոլեյբուս) ուղեվարձի կտրուկ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Ո՞վ կվճարի քաղաքացիների տուգանքը, եթե բոյկոտեն թանկացող տրանսպորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հին աշխատանքին է անցել. ակցիաներ, կոչեր թե` բոյկոտեք...
Աղբյուր` Panorama.am
09:12
Խոշոր հրդեհի հետևանքով մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը վերածվել է մոխրակույտի
Հունվարի 20-ին, ժամը 02։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
09:12
Ճանապարհների վիճակը՝ ժամը 09։00-ի դրությամբ
Հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:08
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Քաղաքացիների զգալի մասը պարզապես որոշել է բոյկոտել, ուղղակի հայտարարագիր չներկայացնել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական «պատուհասն» է բերել Հայաստանի քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Ծանոթ-բարեկամով բանակից ազատվածների ցանկը համալրում է փոխնախարար Լենա Նանուշյանի որդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները վանկարկում են, որ բոլորը պետք է անցնեն պարտադիր զինվորական ծառայություն....
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը տեղի կունենա շուտով
«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը, որին, ըստ մեր...
Աղբյուր` Panorama.am
21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}