Նախարարը հանձնարարել է Քաջարանի հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի առնչությամբ ամենախիստ մոտեցումը ցուցաբերել
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին հանձնարարել է հանրապետության բժշկական կենտրոններում ուսումնասիրել ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված նորմերի և միջոցառումների իրականացման ընթացքը, վեր հանել առկա խնդիրները, ինչպես նաև առաջարկներ ներկայացնել դրանց կանոնակարգման ուղղությամբ։
ԱՆ մամուլի ծառայությւոնը հայտնում է, որ միաժամանակ, Քաջարանի բժշկական կենտրոնում արձանագրված հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի առնչությամբ նախարարն Առողջապահական պետական տեսչությանը հանձնարարել է հարուցված վարույթի շրջանակում մեղավորների նկատմամբ ցուցաբերել ամենախիստ մոտեցում։ Նա հանձնարարել է քննարկել ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված աշխատանքները, նախապատրաստել նյութեր հարցը նախարարին կից կոլեգիայում ներկայացնելու համար։
Արմեն Մուրադյանը նաև նախարարության համապատասխան ստորաբաժանումների առջև խնդիր է դրել քննարկել դպրոցների և նախադպրոցական հիմնարկների բուժքույրերի գործառույթներն ու նրանց պատասխանատվության սահմանները և առաջարկներ ներկայացնել դրանց կանոնակարգման ուղությամբ։
«Բուժքույրերի հետ կնքվող աշխատանքային պայմանագրերում պետք է հստակորեն ամրագրվեն նրանց գործառույթներն ու պատասխանատվության ոլորտները»,-ասել է նախարարը` հավելելով, որ անհրաժեշտ է միաժամանակ բարձրացնել բուժքույրերի մասնագիտական պատրաստվածությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան