Sun թերթը հրաժարվում է մերկ կրծքով աղջիկների լուսանկարներից
Բրիտանական Sun թերթը հրաժարվել է երրորդ էջում կանաց մերկ կուրծք պատկերելու բազմամյա պրակտիկայից: Նման դեպք առաջին անգամ է գոյության 44 տարում: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Կիսամերկ մոդելն առաջին անգամ հայտնվել է երրորդ էջին, երբ թերթը գնել է ավստրալացի մագնատ Ռուպերտ Մերդոկը: Վերջին տարիներին թերթը կանանց իրավունքների պաշտպանների խիստ քննադատությանն էր ենթարկվել, ովքեր մեղադրում էին խմբագրությանը սեքսիզմի և կանանց մարմնի «առարկայնացման» համար: Առայժմ թերթի ղեկավարությունը պաշտոնապես չի հայտարարել նման լուսանկարներից հրաժարվելու մասին: Որոշ տվյալներով, պարբերականը կարող է վերսկսել կիսամերկ աղջիկների լուսանկարների հրապարակումը, եթե վաճառքը կտրուկ անկում ապրի: