Հայաստանի ամենախոշոր կապիտալ ունեցող բանկերը. «168 ժամ»
«168 ժամ»-ում կարդում ենք. «ՀՀ ԿԲ 2014թ. դեկտեմբերի 30-ի հայտնի որոշումից հետո, որով ՀՀ տարածքում գործող բանկերի սեփական կապիտալի նվազագույն չափը սահմանվեց 30 միլիարդ դրամ՝ նախկին 5 միլիարդի փոխարեն, ակտուալ դարձավ հարցը, թե որ բանկը որքան կապիտալ ունի: Քանի որ մամուլում արդեն իսկ մի շարք հրապարակումներ են եղել, որոնց կապակցությամբ առանձին առևտրային բանկեր հանդես են եկել հերքումով, «168 ժամ»-ը որոշեց ներկայացնել բանկային համակարգի ամբողջական պատկերը` իրենց իսկ ներկայացրած հաշվետվությունների հիման վրա: Կան 5 առևտրային բանկեր, որոնց ընդհանուր կապիտալն արդեն իսկ գերազանցում է 30 միլիարդ դրամը, և նրանք 2017 թվականին ընդառաջ կապիտալը ԿԲ պահանջին համապատասխանեցնելու խնդիր չունեն: Սեփական կապիտալի մեծության առումով առաջին տեղում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկն է (54.1 մլրդ դրամ): Հնգյակի մեջ են նաև Արդշինբանկը, HSBC Հայաստան բանկը, Ամերիաբանկը և ՎՏԲ Հայաստանը: Եվս 6 բանկերի դեպքում սեփական կապիտալի չափը գտնվում է 20-30 միլիարդ դրամի սահմաններում: Թվով 7 բանկերի կապիտալը 10-20 միլիարդ է: 10 մլրդ դրամից պակաս ընդհանուր կապիտալ ունի երեք բանկ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան