Թուրք պատմաբան. «Առաջին ցեղասպանությունը հայերի հանդեպ է իրականացվել»
Ադանայում «Իսմայիլ Բեշիքչի» հիմնադրամի կողմից կազմակերպվել է «Պետություն չունեցող ժողովուրդներ և ցեղասպանություններ» խորագրով գիտաժողով: Միջոցառմանը բանախոսներից է եղել հիմնադրամի հիմնադիր, թուրք պատմաբան և հասարակական գործիչ Իսմայիլ Բեշիքչին, ով իր խոսքը սկսել է հետևյալ կերպ. «Երբ ժողովուրդը պետություն չի ունենում, ցեղասպանությունների դեմ հանդիման է կանգնում: 1915-ին առաջին ցեղասպանությունը հայերի հանդեպ է իրականացվել 1915-ին: Տեղահանության անվան տակ բնաջնջվել է 1.5 միլիոն հայ»:
Ըստ Բեշիքչիի՝ երիտթուրքերի «Իթթիհաթ վե Թերաքքի» (Միություն և առաջադիմություն) կուսակցությունը նպատակ է ունեցել Օսմանյան կայսրությունը տեղափոխել թուրքական հիմքերի վրա, ազգայնականացնել օսմանյան տնտեսությունը: Ահա թե ինչու սկսեցին բռնի տիրանալ հայկական և հունական գործարաններին, արհեստանոցներին ու մնացած կարողությանը: