Յանուկովիչին ձերբակալելու վճիռ է կայացվել
Կիևի դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին ձերբակալելու թույլտվություն է տվել: Նշվում է, որ դրանով պայմանավորված Ուկրաինան կարող է պահանջել արտահանձնել նրան: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:
«Հունվարի 19-ին Ուկրաինայի Գլխավոր դատախազության միջնորդությամբ Կիևի Պեչորյան շրջանի դատարանը վճիռ է կայացրել նախկին նախագահ Յանուկովիչի համար որպես խափանման միջոց կալանք սահմանելու մասին: Սա թույլ կտա Գլխավոր դատախազության քննիչներին ՌԴ-ից պահանջելու Յանուկովիչի արատահանձնումը»,-հայտարարել են Գլխավոր դատախազությունում:
Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեման հայտարարել էր, որ գերատեսչությունը փաստաթղթեր է նախապատրաստում՝ Յանուկովիչի և նախկին վարչապետ Ազարովի արտահանձնումը կազմակերպելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում