Շառլ Ազնավուրը ելույթ է ունենալու Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այս տարվա ընթացքում երկու համերգով հանդես է գալու Ռուսաստանում: Այս մասին տեղեկանում ենք երգչի պաշտոնական կայքից:
Ապրիլի 20-ին հայազգի երգիչը ելույթ է ունենալու Սանկտ Պետերբուրգի BKZ «Օկտյաբրսկի» համերգային մեծ դահլիճում: Համերգասրահի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, Շ. Ազնավուրն ավարտում է իր համերգային գործունեությունը, այդ իսկ պատճատով համերգի ընթացքում հնչելու են Մաեստրոյի երգացանկի բոլոր ժամանակների լավագույն ստեղծագործությունները:
Ապրիլի 22-ին Շ. Ազնավուրը հանդես կգա Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլում»:
Շ. Ազնավուրը Մոսկվայում վերջին անգամ ելույթ է ունեցել 2014-ի հոկտեմբերի 3-ին: