Դավութօղլուն Լոնդոնում մեկնաբանել է Դինքի հիշատակին նվիրված իր ուղերձը
Պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հանդիպում է ունեցել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին: Ի պատասխան լրագրողներից մեկի հարցմանը` Դավութօղլուն մեկնաբանել է Հրանտ Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ ավելի վաղ արված իր ուղերձը, որը հրապարակվել էր Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքում:
«CNNTurk» լրատվական ծառայությանը վկայակոչող «Ermenihaber.am»-ը տեղեկացնում է, որ Լոնդոնում Դավութօղլուն մասնավորապես ասել է, թե իր ուղերձը երկու բովանդակություն ունի: Մեկը վերաբերում է Հրանտ Դինքին, ով Թուրքիայի Հանրապետության քաղաքացի է և մտավորական է: Իսկ մյուսը` հայ-թուրքական բարեկամության վերականգման անհրաժեշտությանը:
«Ես մեկն եմ, ով Դինքին ճանաչել է տարբեր առիթներով ակադեմիական հավաքներից: Եթե ուշադիր լիենք ամենամանրակրկիտ ձևով հետաքննություն է տարվում: Բոլոր պատասխանատուները ջրի երես կբերվեն: Քանի որ մեր քաղաքացու կյանքը սուրբ է ՝ անկախ էթնիկ և կրոնական պատկանելությունից, այն էլ Հրանտի նման մտավորականի դեպքում,- նշել է Դավութօղլուն, ապա շարունակել: - Դինքի հիշատականին նվիրված ուղերձը որպես առիթ օգտագործելով՝ մենք թուրք-հայկական բարեկամության վերականգնման համար կոչով ենք հանդես գալիս: Դրա անհրաժեշտությունը իր ժամանակ զգացել է նաև հենց Հրանտ Դինքը: Մեր այս կոչը դիտում ենք որպես մարդկային ու բարոյական պատասխանատվություն: Այն հաշվարկված քայլ չէ»:
Հիշեցնելով 2014-ի ապրիլի 23-ին այն Էրդողանի ցավակցությունը հայերին` Թուրքիայի վարչապետը վերահաստատել է իրենց նույն այդ մոտեցումը: Հույս է հայտնել, որ 2015-ը նորից չի լինի 1915 թվականի միջոցով թշնամություն ու ատելություն սերմանող տարի: Այլ, ըստ իր ձևակերպման, կլինի բարեկամության, բարիդրացիության, համընդհանուր ցավերը միասին կիսելու և ապագան միասին կառուցելու տարի:
«Տարիներ առաջ, 2005-ին, մեր խորհրդարանի կողմից ևս եղավ համատեղ գործելու կոչ: Մի շարք նախաձեռնություններով հանդես եկանք: Բայց այդ ամենը միակողմանիորեն արվելիք քայլեր չեն»,-շեշտել է Դավութօղլուն` հույս հայտնելով, որ իր այդ ուղերձը կհասնի երկու կողմերի սրտերին և կդառնա նոր հաղորդակցության ձև, հնարավորություն կտա փոխըմբռնման և փոխհարաբերության նոր ձևաչափ զարգացնել միասին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան