ՖԻՖԱ-ն 100 մլն դոլար կծախսի Բրազիլիայում ֆուտբոլի զարգացման համար
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն հաղորդել է, որ կազմակերպությունը 100 մլն դոլար կներդնի Բրազիլիայում ֆուտբոլի զարգացման մեջ: Վալկեի խոսքերով՝ դա հարավամերիկյան երկրում անցկացված աշխարհի 2014 թ. առաջնությունից ստացված միջոցների մի մասն է: Պլանավորվում է գումարները ծախսել տղամարդկանց և կանանց ֆուտբոլում, տարածաշրջաններում այն խաղադաշտերի վերակառուցման ու կահավորման համար, որոնք ներգրավված չեն եղել աշխարհի առաջնության անցկացման գործընթացում:
«ՖԻՖԱ-ն պարտավորություն է ստանձնում զարգացնել ֆուտբոլը այն բոլոր երկրներում, որտեղ իր հովանու ներքո մրցաշարեր են անցկացվել,- Վալկեի խոսքերը մեջբերել է «Sport Yahoo»-ն:- Պարտավոր ենք նվազեցնել դրանց անցկացման բացասական հետևանքներն ու բազմապատկել դրականը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում