«Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդես՝ ՀԱՊ-ում
Հայաստանի ազգային պատկերասրահում հունվարի 27-ին կբացվի Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի վերաբերյալ «Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսը, որը նվիրված է Հնդկաստանի Հանրապետության 65-ամյակին: Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային պատկերասրահի մամուլի ծառայությունից: 82 լուսանկարով ներկայացվելու է նահանգի մշակույթը, գեղատեսիլ վայրերը, տաճարները և այլն:
«Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսը կգործի հունվարի 27-ից փետրվարի 10-ը:
Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցահանդեսը կազմակերպել է «Լոտոս» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու