Հասարակություն 14:47 21/01/2015

3-ամյա Գոռին օգնություն է անհրաժեշտ. նրան փրկելու համար պետք է տեղափոխեն Սանկտ Պետերբուրգ

Արարատի փոքրիկ բնակիչ, 3-ամյա Գոռն այսօր բոլորիս օգնության կարիքն ունի: Մոտ մեկ ամիս առաջ փոքրիկի մոտ գլխուղեղի ուռուցք է հայտնաբերվել: Գոռի ծնողները, տատիկը, ով մանկաբույժ է, նկատել են, որ երեխան քայլելուց հետո շատ շուտ հոգնում է, բացի այդ` գլխապտույտ ունի: Ծնողներն իրենց հանգստության համար երեխային անմիջապես տարել են բժշկի, սակայն հետազոտության արդյունքը ծնողներին սարսափեցրել է` փոքրիկի գլխուղեղում հայտնաբերվել է բավականին մեծ ուռուցք:

Panorama.am-ի հետ զրույցում հուսահատ հայրը, 30-ամյա Գրիգոր Մուսիկյանը, նշեց, որ ախտորոշումից անմիջապես հետո` ամանորի նախաշեմին փոքրիկին տեղափոխել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են (շունտավորել)` գլխում տեղադրելով ժամանակավոր սարք, որի միջոցով հնարավոր կլինի իջեցնել երեխայի գլխուղեղի ճնշումը, իսկ ուղեղում առկա հավելյալ հեղուկն էլ տեղափոխել օրգանիզմ: Սակայն շունտավորումը դեռ սկիզբն է: Փոքրիկը հիմա էլ չի կարողանում քայլել, երեխայի վիճակը ամեն վայրկյան վատանում է: Բժիշկները ծնողներին հայտնել են, որ փոքրիկը շատ քիչ ժամանակ ունի երկրորդ անհրաժեշտ վիրահատության համար, որը պետք է կատարվի Լենինգրադում, քանի որ Հայաստանում նման բարդության վիրահատություններ չեն կատարվում:

Կապ հաստատեցինք նաև Գոռին վիրահատած բժշկի հետ: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարգար Մարտիրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ Գոռն իրենց մոտ է տեղափոխվել կատաստրոֆիկ վիճակում:

«Մենք կատարել ենք ամոքիչ վիրահատություն` շունտավորում, որը թույլ է տվել այդ կատաստրոֆիկ վիճակը կայունացնել, ինչպես նաև հնարավորություն տալ, որպեսզի ծնողները կարողանան երեխային տեղափոխել արտերկիր երկրորդ վիրահատություն կատարելու համար: Նման վիրահատությունները կատարվում են արտերկրում, քանի որ Հայաստանում դեռևս այդ փորձը չունենք, նման սարքավորումներ էլ չկան: Բացի այդ, ուռուցքի հեռացումից հետո երեխան պետք է քիմիա կամ ճառագայթային թերապիայի կուրս անցնի, իսկ մեզ մոտ այդ բուժումը դեռևս այն մակարդակին չէ: Ծնողներին տվել ենք տեղեկանք, որ կարողանան միջոցներ գտնել` երեխայի բուժումը արտերկրում կազմակերպելու համար»,- ասաց Մարգար Մարտիրոսյանը` հավելելով, որ ըստ իրեն` երեխայի վիճակը մոտ 2-3 ամիս հնարավոր է կայուն պահել, բայց դա չի կարող երկար շարունակվել:

«Մենք մեր հնարավորություններն օգտագործել ենք` երեխայի վիճակը կայունացնելու համար»,- ասաց Մ.Մարտիրոսյանը:

Գրիգոր Մուսիկյանը նշեց, որ ինքը կապ է հաստատել անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանի հետ: Վերջինս պատրաստ է կատարել այդ վիրահատությունը: Նշենք, որ Վ.Խաչատրյանը Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկելու համար եկել էր Հայաստան, այդ ընթացքում էլ Գոռի ծնողները հանդիպել են բժիշկի հետ:

«Միակ մարդը, որ հույս է տվել փրկել երեխայիս կյանքը, դա Վիլյամ Խաչատրյանն է: Նա ասել է, որ ամեն ինչ կանի երեխայիս համար»,- ասաց Գ. Մուսիկյանը:

Նրա խոսքերով` Սանկտ Պետերբուրգում  երկրորդ վիրահատության համար անհրաժեշտ է 10 հազար ԱՄՆ դոլար, բացի այդ անհրաժեշտ է գումար հետագա բուժումների համար: Ընդհանուր առմամբ` երեխայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է շուրջ 20 հազար դոլար:

«Դեռ պարզ չէ` ինչ տեսակի ուռուցք է: Աստծուն միայն խնդրում ենք, որ ուռուցքը բարորակ լինի»,- ասաց հուսահատ հայրը:

Գրիգորը նշեց, որ այս պահի դրությամբ երեխային օգնելու համար բացված հաշվեհամարին շուրջ 900 հազար դրամ է փոխանցվել: Հայրն ասաց, որ շատերն են խոստացել օգնել, սակայն դեռ հստակ չէ, թե որքան գումար կհավաքվի. «Մեզ համար ամեն վայրկյանը կարևոր է: Եթե գումարը լինի, նույն պահին էլ երեխային կտեղափոխեմ Լենինգրադ: Չարագործ ուռուցք է, չես իմանա, թե ինչ կանի»:

Գոռը Մուսիկյանների առաջին երեխան է: Գոռի մայրը գտնվում է ութ ամսական հղիության շրջանում: Փետրվարի 20-25-ին ընտանիքը սպասում է իրենց երկրորդ երեխայի ծնվելուն. «Միայն Գոռիս կյանքը փրկենք, Աստծուց խնդրում եմ, որ բոլոր երեխաները միայն առողջ լինեն»:

Նշենք, որ «Օգնենք փոքրիկ Գոռին» Facebook-յան էջում տեղադրված է 3-ամյա Գոռ Մուսիկյանի վերաբերյալ հետևյալ գրառումը. «Ցավոք Գյումրիի սպանդից ողջ մնացած Սերյոժայի կյանքը հնարավոր չեղավ փրկել: Աստված հոգիդ լուսավորի փոքրիկ հրեշտակ: Սա մեր բոլորի ցավն է, սգում է ողջ ազգը, այդ թվում փոքրիկ Գոռի ծնողները, ովքեր ՆՈՒՅՆ հիվանդանոցում, կողք կողքի պայքարում էին իրենց որդու կյանքի, բայց աղոթում նաև Սերյոժայի փրկության համար: Ցավոք Սերյոժային փրկել չհաջողվեց: Այսօր մեծ սուգ է բոլորիս ընտանիքներում: Բայց մենք կարող ենք մեր բարի քայլով օգնել, որ այդ ցավը կրկնակի չդառնա մեր մյուս փոքրիկ հայրենակցի` Գոռի ընտանիքում: Սիրելիներս Գոռին Լենինգրադ տեղափոխելու վերջնաժամկետը մոտենում է իր ավարտին, բայց վիրահատության գումարը դեռ չի հավաքվել: Երեխայի վիճակը ամեն վայրկյան վատանում է: Օգնենք, որ գոնե այս փոքրիկը փրկվի»,-ասված է գրառման մեջ:

Էջում ներկայացված են նաև հետևյալ լուսանկարները.


 

Գոռին օգնելու համար բացվել է հատուկ հաշվեհամար ՎՏԲ բանկում.
AMD 16048274808600
USD 16048274808601
EUR 16048274808602
RUR 16048274808603
Հեռ. 098 33 68 27, 095 33 68 27 Մուսիկյան Գրիգոր (հայր)



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կառվարությունը որոշել է մտնել ձախողված պրոցեսի մեջ․ Թեհմինե Ենոքյանը՝ «Լիդիան Արմենիա»-ի և Կառավարության գործարքի մասին
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև գործարքը մտահոգիչ է, քանի որ պետությունը ձախողված ընկերության հետ կիսելու է...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԱԺ-ում հանդիպել են անհետ կորած զինծառայողների հարազատներն ու Անդրանիկ Քոչարյանը
Ազգային ժողովում ավարտվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և անհետ կորած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am
14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}