Ֆիննախը տուգանել է «Գրանդ Քենդի»-ին
«Գրանդ Քենդի» ընկերությունը խախտել է մաքսային օրենսդրության պահանջները, ինչի համար ենթարիկվել է վարչական պատասխանտվության: Ֆիննախարարության Զվարթնոց մաքսատան պետի կազմած ակտից Panorama.am-ը տեղեկացավ, որ ընկերությունը դեկտեմբերին Հայաստանի մաքսային տարածք է ներմուծել ծխի տվիչներ իրենց պարագաներով:
Բեռը հայտարարգրելիս սյունակում սխալ է տեղեկություն է նշվել, ինչը ՄՕ 203-րդ հոդվածի խախտում է: Գործի քննությանը ներկա է եղել նաև ընկերության մաքսային ձևակերպումների մասնագետը: Օրենսդրության պահանջների խախտման համար ընկերության մասնագետը տուգանվել է 50 հազար դրամով: