Իրաքը 2015 թվականին նավթի արդյունահանումը կհասցնի պատմական առավելագույնի
Իրաքի նավթի նախարար Ադիլ Աբդ Ալ-Մահդին հայտարարել է, որ 2015 թվականին Իրաքում նավթի արդյունահանումը հասնելու է պատմական առավելագույնին, ինչը նպաստելու է համաշխարհային շուկայում նրա գների անկմանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Քրդստանի հետ համաձայնությունից հետո նավթի արդյունահանումը 2015 թվականին հասնելու է օրական 4 մլն բարելի»,-հայտարարել է նախարարը` ավելացնելով, որ այդ ցուցանիշին հասնելու են պատմություն մեջ առաջին անգամ:
«Նավթի արդյունահանման ծավալների մեծացումը կհանգեցնի նավթի գների նվազմանը»,-նշել է Ալ-Մահդին:
Ներկայում Իրաքը, որը նավթի պաշարների ծավալով 5-րդն է աշխարհում, իր էներգետիկան է վերականգնում պատերազմից և տնտեսական պատժամիջոցներից հետո: 2014 թվականի դեկտեմբերին օրական այն 2.94 մլն բարել նավթ էր արտահանել, որն առավելագույն ցուցանիշ էր 1980 թվականից հետո: