Հայաստանն այս տարի չի մասնակցելու «Դավոս» տնտեսական ֆորումին. «Ժամանակ»
Այսօր Շվեյցարիայում 45-րդ անգամ մեկնարկում է ամենամյա «Դավոս» Համաշխարհային տնտեսական ֆորումը, որն ունի «Նոր գլոբալ» ենթատեքստ անվանումը: Այս տարի շվեյցարական Դավոս են ժամանելու 2500 ղեկավարներ աշխարհի տարբեր երկրներից՝ ներառյալ աշխարհի ամենամեծ և ամենահաջողակ բիզնեսների 1000 ղեկավարները, G20 խմբի և տարբեր այլ երկրների կառավարությունների ու կառույցների ղեկավարներ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Ժամանակ»-ին տեղեկացրել են, որ այս տարի Դավոս պատվիրակություն չի մեկնելու: