«Մենք հաստատում ենք, որ դատավարությունն անցկացվելու է Հայաստանի տարածքում». Ս. Լավրով
Գյումրիում տեղի ունեցած ողբերգության գործով մեղադրյալի դատը կլինի առավելագույն բաց և դատարանը կկայացնի համարժեք վճիռ: Ռիա նովոստիի տեղեկացմամբ, այսօր կայացած ասուլիսում նման համոզմունք է հայտնել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք հաստատում ենք, որ դատավարությունն անցկացվելու է Հայաստանի տարածքում: Այն կլինի առավելագույն բաց, համատեղ: Ես վստահ եմ, որ դատարանն արագ կկայացնի օբյեկտիվ և համարժեք դատավճիռ, համարժեք այն ահավոր հանցագործության, որը կատարվել է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամին, իսկ վեց ամսական Սերյոժան ստացել էր վնասվածքներ: Նա տեղափոխվել էր հիվանդանոց: Յոթ օր շարունակ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, սակայն հունվարի 19-ին Սերյոժա Ավետիսյանը մահացավ: Սպանության գործով մեղադրանք է առաջարդել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին:
Նախորդող հրապարակում՝
Լավրով. Անթույլատրելի են Գյումրիի ողբերգության քաղաքականացման փորձերը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում