Լավրով. Անթույլատրելի են Գյումրիի ողբերգության քաղաքականացման փորձերը
Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը քաղաքականացնելու փորձերը, որտեղ մի ամբողջ ընտանիք է սպանվել, անթույլատրելի են: Ռիա Նովոստի-ի տեղեկացմամբ, այսօր կայացած ասուլիսում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք տեսնում ենք այդ ողբերգությունը քաղաքականացնելու փորձեր: Դրանք արվում են ոչ Հայաստանի ղեկավարության, ոչ էլ Ռուսաստանի ղեկավարության կողմից: Քիչ չեն ցանկացողները՝ օգտագործելու այդ ողբերգությունը աշխարհաքաղաքական ինչ-որ առավելություններ ստանալու համար: Դա զզվելի է, անթույլատրելի, դա արժանի չէ հպարտ հայ ժողովրդին»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:
«Կանենք հնարավորը, որպեսզի այդ հանցագործությունը չմնա անպատիժ, որպեսզի մեղավորը կրի ամենախիստ պատիժը: Կանենք ամեն ինչ, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»,- ընդգծել է Լավրովը:
Նա հավելել է, որ ռուս-հայկական հարաբերություններն այս իրավիճակի պատճառով «չեն տուժի»:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամին, իսկ վեց ամսական Սերյոժան ստացել էր վնասվածքներ: Նա տեղափոխվել էր հիվանդանոց: Յոթ օր շարունակ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, սակայն հունվարի 19-ին Սերյոժա Ավետիսյանը մահացավ: Սպանության գործով մեղադրանք է առաջարդել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում