Հարցազրույցներ 11:30 21/01/2015

Քրիստինա Մարանցի. Մրենի տաճարը պետք է փրկել փլուզումից

Արևմտյան Հայաստանի Կարս շրջանում գտնվող Մրենի տաճարը, որը համարվում է համաշխարհային արվեստի գլուխգործոց և հայկական ճարտարապետության ոսկե դարի ստեղծագործություն, այսօր փլուզման եզրին է: Մրենը ներառված է
«Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» (WMF) ցուցակում,  որպես ոչնչնացման վտանգի տակ գտնվող հուշարձան, որի պահպանման համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Այս հարցի շուրջ Panorama.am-ը զրուցել է Տաֆտի համալսարանում հայկական մշակույթի պրոֆեսոր, Մրենի տաճարի առաջատար մասնագետ Քրիստինա Մարանցիի հետ:

- Դոկտոր Մարանցի, 2013թ.-ին Դուք ահազանգեցիք Արևմտյան Հայաստանում՝ Կարսում գտնվող 7-րդ դարի (638թ.) Մրենի տաճարի մասին: Դուք զգուշացնում էիք, որ «համաշխարհային արվեստի գլուխգործոց և հայ ճարտարապետության ոսկե դարի նմուշ» հանդիսացող Մրենը փլուզման եզրին է: Ո՞րն է Մրենի տաճարի հիմնական արժեքն ու կարևորությունը թե՛ որպես ճարտարապետական, և թե՛ որպես կրոնական հուշարձան:

- Մրենը կարևոր է, քանի որ այն 7-րդ դարի Հայաստանի ամենամեծ գմբեթավոր բազիլիկ տիպի կոթողն է, որը պահպանվել է մինչ օրս (Անիի տաճարի երկարությունը փոքր-ինչ պակաս է): Այն գմբեթավոր բազիլիկի ուրույն օրինակ է՝ նուրբ ձուլված սյուներով, որոնք ընդգծում են վեր խոյացող կենտրոնական գմբեթավոր որմնախորշը: Այս պատճառներով է, որ Մրենն իրավացիորեն անվանել են հայ ճարտարապետության Ոսկե դարի գլուխգործոցներից մեկը: Մրենը նաև պահպանել է, ինչպես ես վերջերս ցույց տվեցի, 7-րդ դարի Հայաստանի որմնանկարների ամենածավալուն ծրագիրը և ամենավաղ հայալեզու աստվածաշնչյան արձանագրությունը (պահպանելով 92/93:5 սաղմոսը), որը գտնվում է հաղթակամարում: Գիտնականները նաև ընդգծում են եկեղեցու նշանակությունը որպես արևելյան սահմանի, ինչպես նաև Հերակլ կայսեր (610-641) կողմից այս տարածաշրջանի բյուզանդական կոնսոլիդացման համար կարևոր հուշարձան: Հերակլի անունը արձանագրված է եկեղեցու արևմտյան ճակատում գտնվող արժեքավոր մակագրության մեջ և հավանաբար պատկերված է նաև հյուսիսային ճակատի խորաքանդակի վրա` Քրիստոսի Խաչափայտը երուսաղեմ վերադարձնելիս: Արևմտյան ճակատաքարի վրա նաև փորագրված են Քրիստոսի, հրեշտակների, սրբերի, հոգևորականների և արքայազների պատկերները, ինչը մեծ արժեք է հաղորդում այս եկեղեցուն իր ճարտարապետության, վիմագրության և քանդակագործության համար:

- Ի՞նչ վիճակում է այժմ Մրենի տաճարը:

- Այն հիմա շատ վատ վիճակում է: Հարավային պատը, ինչպես հայտնի է, փլուզվել է 20-րդ դարի սկզբին: Եկեղեցու հարավ-արևմտյան անկյունի մեծ անցքը 1990-ականներին հետզհետե ավելի մեծացավ, և հիմա ճակատը, իր միջնադարյան մակագրություններով հանդերձ, հայտնվել է գետնին: Նաև ճեղք է գոյացել եկեղեցու հյուսիս-արևմտյան անկյան ողջ երկայնքով: Գմբեթի սյուները, ինչպես նաև պահպանված ճակատները քայքայված և վնասված են, հետևաբար վերնակառույցը և գմբեթը բավականաչափ ամուր և համաչափ հենարան չունեն: Հայտնի ճակատաքարը, որը պատկերում է Հերակլին, նույնպես հենարան չունի ձախ մասից և պարզապես կախված է օդում:

- Ո՞րն է թուրքական կառավարության մոտեցումն այս տաճարի խնդրին:

- Երկար տարիներ այս կառույցի համար որևէ բան անելու հնարավորություն չկար. պատճառներից մեկն այն է, որ Մրենը գտնվում է ռազմական գոտում: Սակայն ես վերջերս իմացա, որ մշակույթի նախարարությունը այդտեղ այս տարի մի ծրագիր իրականացնելու թույլտվություն է տվել, որում կներգրավվեն հայեր: Սա շատ կարևոր և ոգևորիչ զարգացում է, և ես հուսով եմ, որ աշխատանքը կարող է սկսվել քանի դեռ շատ ուշ չէ:

- Ձեր ջանքերի շնորհիվ Մրենն ընդգրկվել է Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի (WMF)  2014-2017թթ. պահպանության կարիք ունեցող հուշարձանների ցուցակում: Ինչպե՞ս սա կարող է նպաստել տաճարի պահպանմանը:

- Այս ցուցակի կարևորությունը կայանում է նրանում, որ այն ուշադրություն է հրավիրում լքված կամ անտեսված հուշարձանների վրա, այն ապահովում է պաշտոնական, բայց ոչ պետական արձանագրումն այն փաստի, որ տվյալ հուշարձանն արժե փրկել: Սա ինքնին դրական առաջին քայլ է այս ուղղությամբ ծրագիր սկսելու համար: Հույս ունեմ, որ պատմական Հայաստանում գտնվող այլ կոթողներ նույնպես կստանան այս կարգավիճակը: Կարևոր է նաև նշել, որ ի տարբերություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակի, WMF-ի ցուցակը մշտական ամրագրում չի ենթադրում: Այն ավելի շուտ նախատեսված է որպես կոչ` միջոցներ ձեռնարկելու համար. հենց դա է, որ հույս ունենք կարվի Մրենում առաջիկա երկու տարիների ընթացքում, քանի դեռ այն գտնվում է այս ցուցակում:

- Այժմ հնարավո՞ր է մուտք գործել տաճարի տարածք, թե՞ այն դեռ փակ է այցելուների համար:

- Եվ այո, և ոչ: Անկեղծ ասած ես լավ չգիտեմ, թե Մրենի շրջանը որպես սահմանափակ ռազմական գոտի ներկայումս ինչ կարգավիճակ ունի: Որքանով տեղեկացված եմ, այն հավանաբար դեռ պաշտոնապես փակ է, թեև տեղայնքն այժմ կարծես պակաս ռազմականացված է: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ Մրենը հիմա փաստացի բաց է այցելուների համար – ես լսում եմ գնալով ավելի ու ավելի շատ մարդկանց մասին, ովքեր վերջերս այցելել են Մրեն, ես ինքս նույնպես այցելել եմ:

- Ուրիշ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն Մրենը փրկելու ուղղությամբ:

- Կարծում եմ եկեղեցու մասին իրազեկության բարձրացման գործընթացը կարևոր առաջին քայլ է Մրենը փրկելու համար: Այժմ հաջորդ քայլը կլինի հուշարձանի և տեղայնքի մանրամասն ուսումնասիրությունը, ապա թույլ մասերի ամրացումը: Այս երկու քայլերը պետք է արվեն որքան հնարավոր է շուտ, հուսով եմ այս տարի:

- Ցանկացողներն ինչպե՞ս կարող են մասնակցել այս գործընթացին:

- Յուրաքանչյուրն, ով հետաքրքրված է այս հարցով պետք է պատմի իր ծանոթներին և ընկերներին Մրենի և նրա կարևորության մասին: Որքան ավելի շատ մարդ իմանա դրա մասին, այնքան ավելի լավ: Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ իրենց կայքում:

- Ինչպե՞ս կգնահատեիք հայկական հուշարձանների ու եկեղեցիների ընդհանուր վիճակը Արևմտյան Հայաստանում: Մրենից բացի ուրիշ ի՞նչ վտանգված հուշարձաներ կան:

- Նրանցից շատերը վատ վիճակում են գտնվում, շատ-շատերն էլ անհայտ են: Խծկոնքի վանք, Հոռոմոսի վանք, Բագնայր և շատ այլ վանքեր վտանգված են:

- Ինչպիսի՞ն է Թուրքիայի կառավարության ընդհանուր մոտեցումը հայկական հուշարձանների հանդեպ:

- Դա բարդ հարց է: Ես կասեի բացասական, սակայն իմ անձնական փորձառությունից կարող եմ ասել, որ կա նաև մեծ անտարբերություն… Պետք է հուսամ, որ հասարակական ոլորտում առկա առաջընթացն այս հարցում ավելի արագ ընթացք կունենա, քան քաղաքական ու դիվանագիտական գործընթացները, որպեսզի հնարավոր լինի հասցնել փրկել այս հուշարձանները:

Հարցազրույցը վարեց Նվարդ Չալիկյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}