Քեոփսի բուրգը «փակվում է»
Եգիպտոսի իշխանությունները որոշել են փակել Քեոփսի հայտնի բուրգն ու վերանորոգել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Մասնագետները երկար վերլուծելուց հետո եկել են եզրահանգման, որ բուրգը պետք է անհապաղ «վերանորոգել»: Նման որոշման պատճառը հիմնականում հուշարձանի վրայի բազմաթիվ գրություններ ենք, որ արված ենք օտարազգի ճանապարհորդների կողմից:
Գիզայում գտնվող բուրգի վրա առաջին գրությունը հայտնվել է դեռ 19-րդ դարում, բաց միայն վերջին տարիներն են գրությունները շատացել: Հիմնականում դրանք գրված են լինում կավիճով, գրիչով կամ մարկերով:
Վերանորոգման աշխատանքներ կլինեն ինչպես բուրգի ճակատային հատվածում, այնպես էլ ներսում: Մասնավորապես, նախատեսվում է ամբողջությամբ փոխել լուսավորման համակարգը, որպեսզի այն համապատասխանի միջազգային չափանիշներին:
Վերջին անգամ Քեոփսի բուրգը վերանորոգվել է 15 տարի առաջ: 2012 թվականին երեք տարվա վերանորոգումից հետո այցեությունների համար բացվել է Քեֆրենի բուրգը: Մինչ այդ մասնագետներն աշխատել էին Միկերինի բուրգըի վրա, որն ամփոփում է Գիզայի Մեծ բուրգերի համալիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու