Պուտինը չի կասկածում, որ ՌԴ-ն կհաղթահարի տնտեսական դժվարությունները
«Ռիա նովոստին» գրում է, որ ՌԴ նախագահը չի կասկածում, որ Ռուսաստանը կկարողանա հաղթահարել տնտեսական դժվարությունները: Պուտինը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է անխոս ապահովել սոցիալական պարտականությունների իրականացումը, իսկ դա ՌԴ նախագահի խոսքերով՝ հեշտ իրագործելի է:
«Ինչ էլ լինի, ինչ պլաններ էլ կազմենք, մենք պետք է անպայման կատարենք մեր սոցիալական պարտավորությունները: Մենք բոլորս գիտենք, որ դա միանգամայն իրագործելի է: Կասկած չկա, որ մենք դա կանենք»,- հայտարարել է Պուտինը կառավարության հետ հանդիպման ժամանակ:
«Միևնույն ժամանակ մենք պետք է խոսենք այն մասին, թե ինչ ենք անելու տնտեսության համապատասխան ճյուղերում, տնտեսության մեջ առհասարակ, և այսօր, և հետագայում՝ նկատի ունենալով զարգացումների հետագա հնարավոր սցենարները»,- ասել է ՌԴ նախագահը: