Փոքրիկ Սերյոժայի մարմինը տեղափոխում են Շիրակի գերեզմանատուն
Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում ավարտվեց փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորության կարգը, որն անցկացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Ինչպես արդեն հաղորդել ենք, փոքրիկին հրաժեշտ տալու են եկել հարյուրավոր քաղաքացիներ: Սերյոժայի հուղարկավորության կարգին ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Այս պահին փոքրիկի աճյունը տեղափոխում են Շիրակի գերեզմանատուն: Այնտեղ նրան հողին կհանձնեն իր ընտանիքի կողքին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան