Հողին հանձնեցին փոքրիկ Սերյոժայի աճյունը
Քիչ առաջ Շիրակի գերեզմանատանը հողին հանձնեցին վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի աճյունը:
Գերեզմանատունը բազմամարդ էր: Փոքրիկին հողին հանձնելու արարողությանը մասնակցում էին ոչ միայն Ավետիսյանների հարազատներն ու ծանոթները, այլև ողջ Գյումրին և Երևանից ու ՀՀ մյուս մարզերից ժամանած քաղաքացիները:
Հուղարկավորությանը ներկա են գտնվել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մի շարք պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ավետիսյանների գերեզմանը ծածկված էր ծաղիկներով: Ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի՝ «Փոքրիկ հրեշտակին» գրությամբ ծաղկեպսակներ դրվեցին գերեզմանին:
Նախորդող հրապարակումներ՝
Սկսվել է փոքրիկ Սերյոժայի հրաժեշտի արարողությունը
Փոքրիկ Սերյոժայի մարմինը տեղափոխում են Շիրակի գերեզմանատուն