Հարուցվել է հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայողին սպանելու քրեական գործ
Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Ասատրյանին սպանելու, Գասպարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
21.01.2015թ.` ժամը 03:00-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցել է N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետ:
Մարտական գործողությունների արդյունքում մարտական հենակետում որպես դիտորդ, ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը զոհվել է, իսկ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովհաննես Օնիկի Գասպարյանը՝ ստացել բեկորային վնասվածք` աջ ոտքի ծնկի փափուկ մասում:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:
Հունվարի 11-ին փոխհրաձգության ընթաքցում զոհվել է նաև տարածքում գտնվող հովիվՍերյոժա Նիկոլայի Սարգսյանը` ծնված 1935 թ:
Հունվարի 17-ին հակառակորդի կրակից զոհվել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը:
Հունվարի 20-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու վիրավորվել է զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:
Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնվածՆահապետ Արտակի Ասատրյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց
Ադրբեջանական կողմից ձեռնարկվել է հետախուզադիվերսիոն գործողությունների 8 փորձ. Հայկական կողմից կա մեկ զոհ
Հակառակորդը կիրառում է 60 և 82 մմ ականանետեր, սա նոր մակարդակ է.Ա. Հովհաննիսյան
Բացի հրադադարի ռեժիմը խախտելուց, հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր. ԼՂՀ ՊՆ