Դիվերսիայի փորձ՝ Տավուշում, կորուստներ չունենք. Ա. Հովհաննիսյան
Հակառակորդն այս գիշեր ակտիվ է եղել հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի մարզի ուղղությամբ: Սահմանի այդ հատվածի ուղղությամբ գիշերն արձակվել է մոտ 200 կրակոց: Panorama.am-ին այս մասին հայտնեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, այն հետ է մղվել հայ դիրքապահների կողմից: Կորուստներ ու վիրավորներ չենք ունեցել»,-ավելացրեց նա:
Նախորդող հրապարակում՝
«Իրավիճակը սահմանագոտում լարված չէ, բայց կան դիպուկահարների կրակոցներ». Արծրուն Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան