Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի սպանության դեպքի առթիվ
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախօրեին՝ ժամը 18:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ հրազենից կրակոց է արձակվել N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում մարտական հերթապահության նշանակված նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արման Ռաշիդի Ուդումյանի ուղղությամբ, որի հետեւանքով վերջինս գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք և մահացել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում