Էրդողանին ձեռքի ժեստով վիրավորած կինը դատապարտվել է 4.500 դոլլար տուգանքի
Թուրքիայում ավարտվել է երկրի նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձեռքով վիրավորական ժեստ անելու համար բացված դատավարությունը: Ըստ թուրքական «Ռադիկալ» թերթի` Թուրքիայի քաղաքացուհի Քումարան Բեդիրի նկատմամբ առաջադրվել էր մեղադրանք, երբ նա 2014-ի մարտի 16-ին Իզմիրում տեղի ունեցած ցույցի ժամանակ ձեռքով վիրավորական ժեստ էր ցույց տվել Էրդողանին:
Իզմիրի 28-րդ առաջին ատյանի քրեական դատարանը կնոջը դատապարտել է 354 օր ազատազրկման, այնուհետև այդ պատիժը փոխարինել 7.080 թուրքական լիրա (3500 դոլար) տուգանքով: Դատարանը նաև որոշում է կայացրել, որ Բեդիրը պարտավոր է փոխհատուցել բողոքող կողմի` շուրջ 1.000 դոլար կազմող դատական ծախսերը: