Օլանդը ներկա կգտնվի Փարիզում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը
Հունվարի 28-ին Փարիզում կայանալու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (Co-ordination Council of Armenian organisations of France) ամենամյա ընթրիքը, որին ներկա է գտնվելու նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այս մասին հայտնում է Nouvelles d'Arménie ամսագիրը:
Միջոցառման ընթացքում տրվելու է «2015. Ցեղասպանության 100-ամյակ» ծրագրի մեկնարկը:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Ֆրանսիայի դպրոցներում ոգեկոչելու են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Նախորդող հրապարակում`
Ֆրանսիայի դպրոցներում ոգեկոչելու են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան