Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով. «Այլընտրանք չկա»
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատարանը միտումնավոր թույլ չի տվել պաշտպանական կողմին բացահայտել հանցագործությունը, զրկել է ապացույցներ ձեռք բերելուց և ամեն ինչ արել է, որ ճշմարտությունը չբացահայտվի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա իր խոսքում մանրամասն ներկայացրեց նախաքննության, դատավարության ընթացքում թույլ տրված խախտումները:
«Երկու մեքենա բախվել են: Պետք էր նախ պարզել, թե ով է մեղավոր, ով անմեղ: Նախաքննական մարմինը միակողմանի քննություն է արել, ստուգել է միայն տուժող կողմի ներկայացրած վարկածը և չի անդրադարձել Վարդան Պետրոսյանի գոնե մեկ խնդրանքին՝ պարզել, թե որ մասում է տեղի ունեցել վթարը, որոշել վարած մեքենաների արագությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ նախաքննական մարմինը ոչինչ չարեց, իսկ դատարանն էլ պաշտոնական կողմի խնդրանքները, Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր պարտականությունները չեզոքացրեց, այսինքն՝ դատավորը հրաժարվեց արդարություն իրականացնելուց:
Ն. Բաղդասարյանը նշեց, որ նման պայմաններում էական չէ, թե դատախազը քանի տարի է պահանջում ազատազրկել՝ 10, 20, թե երկու, որովհետև չի որոշում՝ արդյոք մարդը մեղավոր է, թե անմեղ: Անզգույշ հանցագործությունների, այդ թվում նաև ավտովթարի գործով կալանավորված անձի նկատմամբ, ըստ պաշտպանի, օրինական դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո բաց տիպի կալանքի ռեժիմն է գործում, այսինքն մարդն իր պատիժը կրում է ազատության մեջ:
Փաստաբանի ներկայացմամբ, բաց ռեժիմի դեպքում կալանավորն առավոտյան ութից մինչև երեկոյան ութն ազատության մեջ է ու միայն երեկոյան պետք է ներկայանա և մնա կալանավայրի բաց տարածքում։ Բացի այդ, նախատեսում է բարենպաստ պայմաններ՝ տարեկան վեց ամիս աձակուրդ, վաղաժամկետ ազատման համար դիմելու հնարավորություն, համաներման կիրառում: Սակայն պաշտպանը նշեց, որ Վարդան Պետրոսյանը կալանքի տակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատական վճիռ, այսինքն՝ եթե կողմերից մեկը բողոքարկի առաջին ատյանի վճիռը վերաքննիչ, ապա նաև վճռաբեկ դատարաններում, ապա մինչև այդ ատյանները ևս որոշում չկայացնեն, նրա նկատմամբ չի կիրառվի բաց ռեժիմով պատիժը։
Ն. Բաղդասարյանն ընդգծեց, որ օրենքով սահմանված է, թե որ դեպքերում է կարելի կիրառել բաց ռեժիմ, այսինքն այս պարագայում հայեցողությունը չի կարող գործել, այլընտրանք չկա:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում դատախազը միջնորդել է Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից, բռնագանձել շուրջ 500 հազար ՀՀ դրամ: Վաղը կայանալու է դատական հերթական նիստը, որի ընթացքում ճառերով հանդես են գալու պաշտպանական կողմը, Վարդան Պետրոսյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Վ. Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան. Մեկամյա ձևական դատաքննությունը հանգեցրեց իմաստազուրկ մեղադրական ճառի
Վարդան Պետրոսյանի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
Դատախազը միջնորդեց դերասան Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով. iravaban.net
«Կանխատեսում էի՝ բուժման ծախսերն առանց սակարկելու կընդունեն». Վարդան Պետրոսյանի գործ
Տուժող կողմը միջնորդեց Վարդան Պետրոսյանից բռնագանձել շուրջ 13 միլիոն դրամ
Տուժող կողմի փաստաբան. Մենք ցանկություն չունենք, որ դատաքննությունը մեկ օր ավել տևի
«Վարդան Պետրոսյանի գործով այնպիսի երևույթներ եղան, որ ոչ մի մնացած գործերով չէին եղել». Փաստաբան
Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունն ավարտվեց
Վարդան Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը մերժվեց
Վարդան Պետրոսյան. Ինձ համար ամբողջ դատավարության ընթացքում ամենակարևորը տուժող կողմի հետ հաշտության եզրեր գտնելն է
«Այստեղ բոլորը պետք է շահագրգռված լինեն ճշմարտության բացահայտման համար». Վարդան Պետրոսյանի պաշտպան
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը՝ իրեն մեղադրողի պաշտպանի դերում
Վարդան Պետրոսյան. Մեկ տարի է նստած եմ լուռումունջ, անխոնջ, կնստեմ ավելին
«Ձևական պատճառաբանություններով Վարդան Պետրոսյանը կխուսափի պատժից». Միջնորդության վերաբերյալ
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվեց
Վարդան Պետրոսյանի գործով վկան մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դատական նիստին չներկայացան
Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Վարդան Պետրոսյանը՝ տուժողներին. Ես դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ
Վարդան Պետրոսյանի գործ. Փաստաբանը ներկայացնում է նոր լուսանկարներ
Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար