ՀՀ քննչական կոմիտեն Վ.Պերմյակովի հարցաքննությունից տեսանյութ է ներկայացրել
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովից հայ քննիչները վերցրել են փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար։
Վ.Պերմյակովի հարցաքննությունը տեղի է ունեցել փաստաբանի և թարգմանչի մասնակցությամբ, իսկ հարցաքննությունը, օրենքով սահմանված կարգով, տեսաձայնագրվել է։
Քննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։