Ա. Բախշյան. Ինչո՞ւ են փակ Տարոն Մարգարյանի և իր խորհրդական պարոն Մերթարջյանի ֆբ-յան էջերը
«Ինչո՞ւ են փակ Տարոն Մարգարյանի և իր խորհրդական պարոն Մերթարջյանի ֆբ-յան էջերը և չեմ կարողանում իրենց պատին դնել անհրաժեշտ տեղեկությունն այն դեպքում, երբ վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ինքը՝ քաղաքապետը կոչ արեց հետևել սոցցանցերում հայտնվող ցանկացած տեղեկությանը, որը վերաբերվում է Երևանի խնդիրներին»: Այս մասին իր տարածած հաղորդագրության մեջ գրել է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Հիշեցնեմ՝ Երևան մայրաքաղաքը էլեկտրոնային կառավարման ոլորտում վերջերս ճանաչվել է 5-րդը, իսկ էլեկտրոնային կառավարման ոլորտում նաև սոցցանցերի տեղեկությունների հիման վրա քաղաքապետարանի ընդունած որոշումները, կարծում եմ մոնիթորինգի ժամանակ ցուցանիշ կարող է դիտվել:
Հետևապես, անհամատեղելի են Երևանի քաղաքապետի վերոնշյալ կոչերն ու այս պահին իր էջին տեղեկություն ուղարկելու անհնարինության փաստը: Խնդրում եմ արձագանքեք:
Публикации Хроники отключены
Տարոն Մարգարյան doesn't allow people to post on their Timeline. You can try sending this as a message instead.»,-ամփոփում է հաղորդագրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները