Google-ի ղեկավարը կանխատեսում է ինտերնետի վախճանը
Google ընկերության ղեկավար Էրիկ Շմիդտն հայտարարել է, թե ինտերնետի օրերն հաշված են։ «Գազետա.ռու» կայքի հաղորդմամբ, այս մասին Շմիդտն ասել է Դավոսի տնտեսական համաժողովի քննարկումներից մեկի ընթացքում։
«Ինտերնետը կվերանա։ Կլինեն այնքան շատ թվով IP հասցեներ, այնքան շատ սարքեր, հաշվիչներ, իրեր, որոնք մենք կկրենք, որ նույնիսկ կդադարեք դրանք նկատելուց»,-ասել է Շմեդտը` պատասխանելով համացանցի ապագայի վերաբերյալ հարցին։
Բացի այդ, Google-ի ղեկավարը հավատում է, որ ապագայում բազմազան հզոր տեխնիկական պլատֆորմներ կստեղծվեն և ավելացրել, թե ներկայումս հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպիսին կլինի ապագայում բջջային հավելվածերի ենթակառուցվածքը, քանի որ օր օրի հայտնվում են նոր խաղացողներ, որոնք հզորացնում են սմարթֆոնները, դրանք դարձնելով ոչ այլ ինչ են, քան սուպերհամակարգիչներ։
«Ներկայումս այս շուկան ես համարում եմ լիովին բաց»,-ասել է Շմիդտը։