Նոր միջկլանային պայքար՝ Գյումրիում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Գյումրու մեր աղբյուրները վստահեցնում են, որ Մարտուն Գրիգորյանի վերջին ակտիվացման ֆոնին հանրապետության երկրորդ քաղաքում կարող են նորից միջկլանային բախումներ սկսվել Գրիգորյանների և Ղուկասյանների միջև, որի առիթը, ամենայն հավանականությամբ, գոլդ համարվող թիվ 34 ընտրատարածքի մանդատն է լինելու:
Գյումրեցիների ներկայացմամբ, Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի շանսերը մոտավորապես հավասար են: Ղուկասյանի կողմնակիցները պնդում են, սակայն, որ երիտասարդ ԲՀԿ-ականի ռեյտինգը նոր է բարձրացել` Գյումրու վերջին դեպքերի ժամանակ ունեցած դերակատարման հետ կապված, ի տարբերություն Վարդան Ղուկասյանի, որի վարկանիշը միշտ էլ բարձր է, և որ Մարտունը փչացրեց իր բավական հաջող շոուն` վերջին պահին հավաքված ժողովրդին դիմելով «հարգելի ընտրողներ» և դրանով ցույց տալով, որ ինքն այդ ողբերգությանը վերաբերվում է որպես նախընտրական միջոցառման:
Շատ գյումրեցիների էլ զայրացրել է պատգամավորի այն արտահայտությունը, թե ռուսները քաղաքում իրենց վատ են պահում, շրջում են ավտոմատներով զինված, հարբած, մասնավորապես խրախճանքի վայրերում, և դա այն դեքում, երբ քաղաքի բոլոր նման վայրերը պատկանում են իրենց, և ռուսների խրախճանքներից հիմնական շահողը հենց Մարտունն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան