«Կոնկրետ մեղադրողից այլ պատասխան չէի սպասում». Շանթ Հարությունյանի և ընկերների գործ
Վերաքննիչ քրեական դատարանում կայացավ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների վերաքննիչ բողոքի քննությունը:
Մեղադրող Գևորգ Գևորգյանը դիմելով դատարանին՝ առաջարկեց բողոքը մերժել և ուժի մեջ թողնել առաջին առյանի դատարանի արդեն կայացրած դատավճիռը:
«Կոնկրետ մեղադրողից այլ պատասխան չէի սպասում: Իր դիրքորոշումը սպասելի էր: Նա պնդեց, որպեսզի առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը մնա օրինական ուժի մեջ, պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքները մերժեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
Նա նշեց, որ հաջորդ դատական նիստին՝ հունվարի 30-ին, պաշտպանական կողմը հանդես կգա միջնորդություններով, որից հետո, հավանաբար, դատարանը կանցի խորհրդակցական սենյակ:
Հիշեցնենք, որ 2014 թ. հոկտեմբերի 17-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Շահեն Հարությունյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով, Արթուր Մարգարյանը՝ 6 տարվա ազատազրկման, Ալեք Պողոսյանը՝ 4, Արմեն Հովհաննիսյանը՝ 2, Ավետիս Ավետիսյանը՝ 5, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանը՝ 5, Միսակ Առաքելյանը՝ նվազագույն աշխատավարձի 50 –ապատիկի չափով տուգանք, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1, Վահե Մկրտչյանը՝ 7, Վարդան Վարդանյանը՝ 5: Պատժի սկիզբը համարվում է 2013 թ. նոյեմբերի 5-ը:
Նախորդող հրապարակումներ՝
Շանթ Հարությունյանի և ընկերների գործով նիստը հետաձգվել է
Շանթ Հարությունյանի և ընկերների գործով վերաքննիչ դատական նիստը՝ դեկտեմբերի 27-ին
Շանթ Հարությունյանի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Շանթ Հարությունյանը դապարտվեց 6 տարվա ազատազրկման, որդին՝ 4 տարվա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան