Ժողովրդավարության ինդեքս. Հայաստանը 113-րդն է
The Economic Intelligence Unit's կազմակերպության կողմից հրապարակված ժողովրդավարության ինդեքսի (Index of Democracy 2014) համաձայն, աշխարհի բնակչության միայն 12.5%-ն է ապրում «լրիվ ժողովրդավարության» պայմաններում, 1/2-ը՝ թերի ժողովրդավարության, իսկ ավելի քան 1/3 մասը ապրում է ավտորիտար կառավարման ներքո:
Չնայած այն հանգամանքին, որ երկրների մոտ կեսին կարելի է համարել ժողովրդավարական, սակայն EIU-ն լրիվ ժողովրդավար է ճանաչել միայն 24 երկրների, 52-ը՝ թերի ժողովրդավար, իսկ մնացյալ 91 երկրներից 52-ը ավտորիտար և հիբրիդային ռեժիմներ:
Ժողովրդավարության ինդեքսի հաշվարկման համար հիմք են հանդիսացել 5 չափանիշներ՝ ընտրական գործընթաց և բազմակարծություն, քաղաքացիական ազատությունները, կառավարության գործունեություն, քաղաքական գործընթացներում մասնակցություն, քաղաքական մշակույթ, իսկ գնահատումը կատարվել է 10 բալանոց համակարգով:
Լրիվ ժողովրդավարություն ճանաչված երկրների առաջին տասնյակը գլխավորում են Նորվեգիան, Շվեդիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան, Դանիան, Շվեյցարիան, Կանադան, Ֆինլանդիան, Ավստրալիան, Նիդեռլանդները:
Հայաստանը ցուցակում զբաղեցնում է 113-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 81-րդ, իսկ Ադրբեջանը նախորդ տարվա համեմատ նահանջելով 8 կետով զբաղեցնում է 148-րդ հորիզոնականը՝ վատթարագույն ցուցանիշներ ունենալով հատկապես ընտրական համակարգի և բազմակարծության (0.5), կառավարության գործունեության (2.14) մասով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները