«Օքսֆամ»-ի և առողջապահության նախարարության համատեղ ծրագրերը կշարունակվեն
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է «Օքսֆամ Հայաստան» կազմակերպության անդամներին: «Օքսֆամ Հայաստան»-ի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը ներկայացրել է կազմակերպության երկու ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են Եվրամիության կողմից և առնչվում են առողջապահության ոլորտին: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
«Մեր նպատակն է այս ծրագրերի շրջանակում սկզիբ դնել համագործակցություն՝ առաջարկելով նշանակել առողջապահության նախարարությունից իրավասու անձի՝ առավել մանրամասն համագործակցության նպատակով»,- ասել է Մարգարիտա Հակոբյանը:
Նա հայտնել է, որ «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» եռամյա ծրագիրը (2014 – 2017) մեկնարկել է 2014թ. հունվարին: Գործընկեր կազմակերպությունն է Տնտեսական Հետազոտությունների և Զարգացման Կենտրոնը: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները` իրականացնելու աղքատամետ բարեփոխումների քարոզչություն և շահերի պաշտպանություն առողջապահության, սոցիալական ապահովության և գյուղատնտեսության ոլորտներում:
«Ծրագրի շրջանակներում «Օքսֆամը» համագործակցում է 40 հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև առողջապահության ոլորտում գործող Մոր և Մանկան Առողջության Դաշինքի հետ»,- ասել է կազմակերպության ղեկավարը:
Ծրագրի շրջանակում արդեն իրականացվել են մի շարք աշխատանքներ, մասնավորապես ընտրվել են 40 կազմակերպություններ (առնվազն 15-ը գործում են առողջապահության ոլորտում), որոնք մասնակցել են բյուջեի վերլուծության, հանրային քաղաքականությունների և բյուջեների մոնիտորինգի և վերլուծության մեթոդներին, և բյուջեների մասնակցային մոնիտորինգին շահերի պաշտպանության երկու դասընթացների: Դրանցից ընտրվել են առավել ակտիվ 10-ը, որոնք ծածկում են ողջ մարզերը: Առողջապահության (ինչպես և մյուս երկու) ոլորտում իրականացվել է առողջապահության քաղաքականությունների շրջանակի վերլուծություն և գնահատում: Տպագրվել է առողջապահության ոլորտի 2014թ. պարզեցված բյուջեն, կտպագրվեն նաև 2015 և 2016թթ. պարզեցված բյուջեները:
Անդրադարձ կատարվեց 2013թ. սեպտեմբերին մեկնարկած «Հայաստանում Պարենային Անվտանգության բարելավում» ծրագրին (2013 - 2017), որի նպատակն է Հայաստանում պարենային անվտանգության բարելավումը, հնարավոր պարենային ճգնաժամային իրավիճակների կանխումը, ինչպես նաև տեղական սնդի արտադրության ու սպառման խթանումը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ համատեղ ծրագրերն առաջին հերթին պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և կառուցողական մոտեցման վրա: Նա նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է համատեղ ծրագրեր իրականացնել;
Շեշտադրվել է, որ համագործակցությունը և նշված ծրագրերի հաջողությունը կնպաստեն կառավարություն-քաղաքացիական հասարակություն փոխհարաբերությունների արդյունավետության բարձրացմանը:
Անդրադարձ է կատարվել նաև ալյուրի հարստացման ծրագրին, դրա իրականացման կարևորությանը, ինչպես նաև հանրության իրազեկվածության բարձրաման անհրաժեշտությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա