Գերության մեջ մահացած Կ. Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստացվել են
Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստացվել են: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից: Փոխանեցին նաև, որ արդյունքները չեն կարող հրապարակել, քանի դեռ նախաքննությունը շարունակվում է:
Կ. Պետրոսյանը Հայաստանի հյուսիսարևելյան սահմանամերձ գյուղի բնակիչ էր: Նա սխալմամբ հայտնվելով Ադրբեջանի տարածքում, գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Մեկ օր անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Կ. Պետրոսյանը «հանկարծամահ» էր եղել «սրտանոթային անբավարարությունից»: Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված հանգամանքները լուրջ կասկածներ են առաջացնում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայտարարված Կ. Պետրոսյանի մահվան պատճառների շուրջ:Կարեն Պետրոսյանի դին Հայաստանի իշխանություններին վերադարձվեց հոկտեմբերի 10-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Կարեն Պետրոսյանի դին ադրբեջանական կողմը փոխանցել է Հայաստանի իշխանություններին
ՄԻԵԴ-ն ընթացք է տալիս Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու պահանջին
ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրները հավասարության նշան չեն դնում կողմերի մեջ
Կարեն Պետրոսյանին առևանգել են հայկական տարածքից. Աշխատանքային վարկածԱՄՆ Պետդեպը` Կարեն Պետրոսյանի սպանության մասին Քննչական կոմիտե. Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ԿԽՄԿ. Կարեն Պետրոսյանի դին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ առաջընթաց չկա
Կ.Պետրոսյանի սպանության ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Ալիևը. Զոհրաբյանի նամակը
Ադրբեջանի կիսագաղութային կախվածության, «British Petrolium»-ի կապիտալի ու Ադրբեջանի` պատերազմի չգնալու մասին
Ն.Զոհրաբյանը եվրոպացի պաշտոնյաներից պահանջում է հստակ գնահատական և պատժամիջոցներ Ադրբեջանի հանդեպ
«Բարևեցի ձեռքով, թևը ոլորեցի` բան չկար մոտը». Կարեն Պետրոսյանին դիմավորած ադրբեջանցի
ՊՆ խոսնակ. «Հայ գերու սպանությամբ Ադրբեջանը փորձում է հաղթահարել սեփական բարդույթները». Մեդիամաքս
Ադրբեջանում հայ գերու մահվան դեպքի հանգամանքները ԿԽՄԿ-ն հանրային հարթակում չի մեկնաբանի
Գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանը թակել էր Աղբուլաղ գյուղի տներից մեկը և տանտիրուհուց թեյ էր խնդրել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում