ՈՒԵՖԱ-ն առաջարկում է Ղրիմում առանձին ֆուտբոլային լիգա ստեղծել
ՈՒԵՖԱ-ն առաջարկում է Ղրիմում առանձին ֆուտբոլային լիգա ստեղծել, որը կենթարկվի հենց ՈՒԵՖԱ-ին: Այս մասին հայտնել է ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն՝ շեշտելով, որ կազմակերպությունը պատրաստ է դրա համար անհրաժեշտ միջոցներ ներդնել: Հիշեցնենք, որ ղրիմյան երեք ակումբներին՝ «Սևաստոպոլին», «Տավրիային» ու «Ժեմչուժինային» արգելվել է ելույթ ունենալ Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնությունում:
«ՈՒԵՖԱ-ն առաջարկում է Ղրիմում ստեղծել ինքնուրույն ֆուտբոլային ենթակառուցվածք, որը կմիավորի Ղրիմի ու Սևաստոպոլի գործող ֆեդերացիաները,- Մուտկոյի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:- Այդ համակարգն իրավաբանորեն պետք է ենթարկվի ՈՒԵՖԱ-ին: Ամենայն հավանականությամբ, կստեղծվի ղրիմյան ֆուտբոլային լիգա, որը նույնպես ժամանակավորապես կենթարկվի ՈՒԵՖԱ-ին: Կազմակերպությունը պատրաստ է հատկացնել անհրաժեշտ միջոցներ:
Մեր խնդիրը Ղրիմում սպորտի, այդ թվում՝ ֆուտբոլի զարգացումն է: Այս տարի պատրաստվում ենք այնտեղ ուղարկել արհեստական երկու խոտածածկ: Բացի այդ, անհրաժեշտ է հասկանալ, թե տարածաշրջանի ֆուտբոլային որ դպրոցներն օգնության կարիք ունեն: 2016 թ. մենք կսկսենք սպորտի զարգացման նոր ծրագիրը, որում կա ղրիմյան սպորտին վերաբերող ենթաբաժին»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում