Պատասխանատուները կպատժվեն. ԱՆ փոխնախարարը` Քաջարանում հայտնաբերված հեպատիտ C-ի վարակի մասին
«Քաջարանի բժշկական կենտրոն»-ում հեպատիտ C-ի վարակի տարածման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցված, ՀՀ առողջապահության նախարարությունն էլ իր կողմից իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները տրամադրելու է քննչական կոմիտեին, որպեսզի քրեական գործի շրջանակներում պարզվեն բոլոր խնդիրները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Քաջարանի ԲԿ-ում վիրահատված ութ հիվանդների մոտ լաբորատոր հետազոտություններով հաստատվել է հեպատիտ C-ով վարակվածություն։ Հետազոտությունների արդյունքների մասին ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացրել է հիվանդանոցի հիմնադրին` Սյունիքի մարզպետարանին: Փաստի առթիվ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, վիրահատարանները փակվել են:
Վ.Պողոսյանը նշեց, որ անձամբ է մեկնել Քաջարան՝ պարզելու իրավիճակը և նախարարի հրահանգներով և ցուցումներով մի շարք միջոցառումներ են իրականացվել: Ըստ փոխնախարարի, ստեղծվել է համապատասխան հանձնաժողով՝ բոլոր հանգամանքները ուսումնասիրելու համար, ԱՆ առողջապահության պետական տեսչության կողմից հարուցած վարչական վարույթի շրջանակներում էլ կատարվում են բազմակողմանի ուսումնասիրություններ:
«Քաջարանում հեպատիտ C-ով վարակված քաղաքացիներից և բուժանձնակազմից արյուն է վերցվել, և այժմ Երևանում փորձաքննություն է անցկացվում՝ պարզելու վարակի ծագման աղբյուրը»,- նշեց Վ.Պողոսյանը` հավելելով, որ մի քանի օրից լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն:
Փոխնախարարը հայտնեց, որ Քաջարանի բժշկական կենտրոնը վերանորոգված է, հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, և այն նորմատիվ ակտերը, որոնք կան, պետք է իրականացնեն հարյուր տոկոսով. «Մարդիկ, ովքեր պատասխանատու են այս վիճակի համար, կպատժվեն»:
Վ.Պողոսյանը հայտնեց, որ հիվանդանոցների պայմանագրերում խստացումներ են լինելու:
«Հիվանդանոցները պարտավոր են ապահով, որակյալ բուժօգնություն տրամադրել բնակչությանը: Սանիտարական նորմերը խախտած հիվանդանոցները կզրկվեն լիցենզիաներից»,- ասաց Վ.Պողոսյանը:
Նախորդող հրապարակումներ`
Հեպատիտ C-ով վարակված հիվանդների բուժումը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով.Ա. Մուրադյան
Հանձնարարական. 20 օրում հիվանդանոցային ողջ ցանցում ուսումնասիրություններ կկատարվեն
Նախարարը հանձնարարել է Քաջարանի հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի առնչությամբ ամենախիստ մոտեցումը ցուցաբերել
Քաջարանի ԲԿ-ում քաղաքացիների՝ «հեպատիտ c» հիվանդությամբ վարակվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քաջարան. հեպատիտ Ց-ով դեպքերի առթիվ ուսումնասիրություններ կկատարի մասնագիտացված հանձնաժողովը
Ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված ուսումնասիրություններ են կատարվում
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա